Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Դավթյանի խնձորի հեղափոխությունը

Մարտ 19,2013 12:16

Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իրեն անցանկալի հարցեր տված լրագրողներին պատասխանելու փոխարեն խնձոր է հյուրասիրել նրանց ու ասել. «խնձոր կերեք, կարող է ավելի բարի դառնաք»։

«ՉԻ»- Փաստորեն՝ Հայաստանի տնտեսական վիճակի բարելավման բանալին գտնված է. պետք է խնձոր ուտել։ Կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ ազգաբնակչությանը բաժանում է մեկական կիլոգրամ խնձոր, եւ վերջ։ Աշխատավարձով ու թոշակով հնարավոր չէ՞ գոյատեւել, խնձոր կերեք։ Բարձրաստիճան պաշտոնյաների գավակներն օրը ցերեկով կրակո՞ւմ են ձեզ վրա։ Մի հատ էլ կերեք։ Մի խոսքով՝ բարիացեք։ Տեսեք, թե որքան բարի է Տիգրան Դավթյանը։

Իսկ մենք ավելի գործնական առաջարկ ունենք։ Կարելի է հավաքվել կառավարության շենքի դիմաց եւ Տիգրան Սարգսյանին խնձոր հյուրասիրել։ Շա՛տ խնձոր։ Գուցե բարիանա եւ հրաժարական տա։ Իսկ եթե չտա… դե, համենայն դեպս, պետք է պինդ, կանաչ խնձորներով գալ: Ու կարողանալ լավ նշան բռնել։ Բարության սերմերը չպետք է ապարդյուն անցնեն։

Իսկ դուք ասում եք ծիրանի հեղափոխություն։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031