Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՆ նախկին փոխնախարարի կարծիքով` քաղաքականությունը շուկա է եւ առեւտուրը միշտ էլ եղել է

Մարտ 19,2013 11:55

«Անկայուն իրավիճակը վնասում է ժողովրդին, ոչ թե իշխանավորին»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որի խոսքով՝ քաղաքականությունը շուկա է եւ առեւտուրը միշտ էլ գոյություն ունի:

Շիրխանյանը անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսսյանի ընտրազանգվածին, այսինքն` այն հինգ հարյուր հազար հոգուն, որոնք չեն ընդունում Սերժ Սարգսյանին իբրեւ նախագահ, ասաց. «Չհարմարվելով, միեւնույն է, իրենք իրենց օգուտ չեն տալու: Այդ հինգ հարյուր հազարը մեծամասնություն չէ: Ես նրանց լավ եմ հասկանում, իրենք ունեն չլուծված խնդիրներ որոնք կապում էին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, բայց ես կասկածում եմ, որ դրանք կլուծվեին, պարզապես այդ մարդիկ պետք է մտածեն, թե իրենց բողոքի, պայքարի արդյունքը ինչ է լինելու, արդյոք Սերժ Սարգսյանը հրաժարակա՞ն է տալու: Դե իհարկե՝ ոչ: Իսկ եթե ոչ, ապա այդ դեպքում ինչո՞ւ են գնում փողոց»:

Շիրխանյանի կարծիքով` եթե այն հինգ հարյուր հազար հոգին ցուցաբերի քաղաքական անհնազանդություն, գնա կոշտ քայլերի, ապա Հայաստանը եւս հինգ տարով հետ կգնա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031