Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյանի արձագանքը ՀՀ նախագահի պարզաբանումներին. «Չեմ համարում, որ ինքը նախագահ է»

Մարտ 19,2013 11:53

Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը չի ցանկանում անդրադառնալ իր ասածների վերաբերյալ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված պարզաբանումներին:

«Ասել, ասել է, լավ է արել, թող ասի: Ի՞նչ պիտի անդրադառնամ: Լեզվին զոռ է տվել»,- Aravot.am-ին ասաց պարոն Հախվերդյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի հիշեցմանը, թե ինքը ոչ թե Բորիս Կեւորկովի օգնականը , այլ Հենրիկ Պողոսյանի օգնականն է եղել, պարոն Հախվերդյանն ասաց. «Հա ինչ կապ ունի, բայց դրանց գլխավորն էլ Կեւորկովն էր: Ես չեմ անդրադառնում նրա ոչ մի ասածի, որովհետեւ չեմ համարում, որ ինքը նախագահ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Ավետյան says:

    Մեր պատկերացրած Ռուբեն Հախվերդյանը չի սա: Հիմա նրան լսելուց հետո ավելի ես համոզվում, որ Մեսչյանը անհասանելի է ոչ միայն իր երգերով այլ նաև աշխարհընկալումով ու պահելաձևով:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ռ.Հախվերդյանը մի շարք գլուխգործոց երգեր ունի, նույնը` Մեսչյանը: Տաղանդները յուրօրինակ են,ուստի անհամեմատելի:

    Իսկ Ս.Սարգսյանի հարցում Ռ.Հախվերդյանը ուղղակի ճիշտ է:

    • Ավետյան says:

      Համենայն դեպս Մեսչյանը իրեն թույլ չեր տա հարբած վիճակում բարձրանալ հարդակ և անկապ բաներ խոսել:

  3. Ա. Գ says:

    Իմ կարծիքով Հախվերդյանը, Վարդան Պետրոսյանը և նրանց նման արվեստագետները մեզ ուժ են տալիս հավատալու, պայքարելու: Հակառակ դեպքում ստացվում է ժողովուրդը ինքն իրենով է մնում իշխանության դեմ:

  4. Maxim says:

    Ռուբեն Հախվերդյանը,՝ մեկն է, մնացածը՝, մնացածն են: Խնդրում եմ չխառնել:

  5. mika says:

    Իսկ ինչու Մեսչյանը իր ժողովրդի կողքին չէ….

  6. Haykanush says:

    այո, ուր է Մեսչյանը

  7. Հովսեփ Արսլանյան says:

    Ռուբեն Հախվերդյանը ուղղակի փող է ուզում

  8. Արտակ says:

    Ես ցավով եմ նկատում, որ օրեցօր Րաֆֆին անկում է ապրում, թեկուզ իմ աչքին, ախր ինքան բարձր էր նա և ինչքան ազնիվ: Այսօր նայեք ովքեր են նրան շրջապատողները, գուցե ինչ-որ տեղ տաղանդավոր մարդիկ, բայց ոչ քաղաքական գործիչներ, ոչ կոմպետենտներ: Ես հոգնել եմ դիլետանտներից, առանց այն էլ դրանց պակաս մեր կառավարությունը չի զգացել: Աբսուրդ չի?արդյոք, որ արդեն Նիկոլն է կառավարություն ձևավորում երևի Լևոնից էլ ա հույսը կտրել:

  9. Levon says:

    Նիկոլին ամեն ինչ կարելի է, նա թուղթ ունի … Րաֆֆիից:

  10. Galust Yenokyan says:

    Հարգելի Արտակ, չգիտեմ ինչու է Ձեր աչքում անկում ապրում Րաֆֆին, կարծում եմ դեռ վաղ է նրա մասին ԷՐ ով խոսել: Դուք էվ Ձեր նմանները պիտի շրջապատեն Րաֆիին, կապ չունի ինչքան տաղանդավոր եք դուք: Նա իր համար չի պայքարոմ միայն այլ մեր բոլորի, իսկ «կոմպէտենտ» քաղաքական գործիչներ համարել Լեվոն Տեր Պետրոսյանին կամ Գագիկ Ծառուկյանին…նրանք իրենց անձնական շահերը ավելի բարձր են գնահատում քան այն մարդկանց որոնք ընտրէլ են Րաֆֆուն: Կարծում եմ Նիկոլը պակաս ազնիվ չե Րաֆֆուց եվ կուսակցական պատկանելիությունը ներկա իրավիճակում անպատեհ հանգամանք է: Եթե որեվե մեկը հիասթափվում է հիասթափվում է ինքը իրենից: Իսկ ՌՈՒԲԵՆԻՆ ես հարգեցի տասնապատիկ ավելի այս վերջին հետնտրական շրջանում իր ԲԱՐՁՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ կեցվածքի համար: Թերեվս պատմաբանները ապագայում նրան կկոչեն հեղափոխության ԵՐԳԻՉ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031