Մարտի 18-ին, ժամը 11.40-ին տարբեր աստիճանի այրվածքներով Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Արթիկ գյուղի բնակիչ Հասմիկ Գրիգորյանը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է, որ ժամը 09.00-ի սահմաններում գյուղի 3-ևդ տան (պատկանում է Թ. Գրիգորյանին) խոհանոցում գտնվող գազօջախից տեղի է ունեցել արտահոսք և պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են խոհանոցի և հյուրասենյակի դռները, պատերին առաջացել են ճաքեր (1-10 մմ):
1953 թ. ծնված Հ. Գրիգորյանը ձեռքերի և դեմքի շրջանում ստացել է առաջին և երկրորդ կարգի այրվածքներ:
Կարդացեք նաև
ԱԻՆ
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: