Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց Րաֆֆի Հովհաննիսյանին այդպիսի էներգիա

Մարտ 19,2013 11:24

Արդեն 9-րդ օրն է, ինչ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է հացադուլի մեջ։ Երեւանցիներն ամեն առավոտ տեսնում են, թե ինչպես է Ր. Հովհաննիսյանն իր թիմակիցների հետ Օպերայի շենքի տարածքում վազում։ Շատերի համար անհասկանալի է, թե ինչպես է 9 օր հացադուլի մեջ գտնվող Ր. Հովհաննիսյանը կարողանում այդքան մեծ էներգիա կուտակել։

ՀԱՐՑ. Կասե՞ք, թե Րաֆֆի Հովհաննիսյանի մեծ էներգիայի գաղտնիքը որն է։

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե մարդը առողջ է ու ճիշտ ապրելակերպ է վարում եւ, առհասարակ, ճիշտ է սնվում, ապա օրգանիզմն առողջ է լինում, ու, բնական է, նա էներգիայով լի մարդ է լինում։ Իսկ հացադուլ անող մարդկանց դեպքում ես չեմ կարող պատկերացնել, թե որտեղից նրանց այդպիսի էներգիա։ Մեր մարզաձեւում, քանի որ քաշ գցելու հարց կա, էներգիայի կորուստ է տեղի ունենում։ Բժիշկները կարող են ավելի լավ պատասխանել այդ հարցին։ Սպորտով զբաղվող մարդն էներգիայի կորուստ է ունենում, այլ ոչ թե առույգանում է, չի կարող պատահել հակառակը։ Թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ այդ ամենը ստացվում, չեմ կարող ասել, երեւի նա գաղտնիքներ ունի, եւ ես չեմ կարող պատասխանել։ Հավանաբար նա գենետիկորեն մեծ ուժ ունի, իսկ այդ ուժը բացառիկ մարդիկ ունեն։

ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ

Հունահռոմեական ըմբշամարտի

Հայաստանի ազգային հավաքականի

գլխավոր մարզիչ

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետք է բոլորս ընդունենք, եւ ես կարող եմ վավերացնել, որ հացադուլը հոգեբանորեն որոշակի վիճակ է ենթադրում, ու մարդու համար դա այն դրությունն է, երբ մարդը հոգեւոր էներգիան է թելադրում իր ֆիզիկական էներգիային։ Ինչպես տեսնում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանն ունի պինդ կամք, եւ դա է նրա գաղտնիքը, ու այդ ամենը իր հոգեւոր վիճակի արդյունքն է։ Ես հնարավոր եմ համարում, որ մարդը կարող է լինել հացադուլի մեջ եւ էներգիայով լի, սակայն պետք է ասեմ, որ Ր. Հովհաննիսյանն իր առողջությունը վտանգի տակ է դնում, եւ այստեղ անհնարինության որեւէ խնդիր չկա։

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱԱՅԱՆ

նախագահի նախկին թեկնածու

Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031