Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ի ղեկավարը չի լինելու «Ժառանգության» ցուցակում

Մարտ 19,2013 11:17

Վերջին օրերին մամուլում շրջանառվում են տեղեկություններ, թե «Ժառանգություն» կուսակցությունը որոշել է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել առանձին ցուցակով: Նաև լուրեր են հրապարակվել, թե ցուցակի երրորդ համարը կզբաղեցնի «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մ. Մովսիսյանը նամակ  էր հղել Րաֆֆի Հովհաննիսյանին, որտեղ արտահայտված էր «Ա1+»-ի մտահոգությունը` երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի կապակցությամբ:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մովսիսյանը տարածված լուրերը դեզինֆորմացիա համարեց և պարզաբանեց. «Ինչպես ես հասկացա, ոչ մի պատրաստ ցուցակ էլ չկա, և այն, ինչ գրվում է, չգիտեմ` որտեղից են վերցրել, ինչ են տպում և ինչի հիման վրա են տպում: Ուղղակի չեմ կարողանում հասկանալ»:

Հետաքրքրվեցինք` անկախ ցուցակի հանգամանքից, պարոն Մովսիսյանն իրեն տեսնո՞ւմ է քաղաքականության մեջ: Հարցին «Ա1+»-ի տնօրենն այսպես պատասխանեց. «Ես ակտիվ չեմ եղել քաղաքականության մեջ և չեմ էլ լինի: Իսկ եթե պահանջվի ինչ-որ խնդիր լուծել, ես պատրաստ եմ բոլոր խնդիրները լուծել: Սակայն սա ինչ-որ անհասկանալի ցուցակ է: Դեռ ոչ մի ցուցակ չկա: Ես «Ժառանգությունում» էլ պարզեցի, որ դեռ ցուցակների հարց չի քննարկվել, և ցուցակները պատրաստ չեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031