Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Մանուկյանը հացադուլ է սկսել ԱՄՆ-ում

Մարտ 19,2013 11:12

Ամերիկահայ լրագրող, ակտիվիստ եւ իրավապաշտպան Արա Մանուկյանը մարտի 17-ից հացադուլ է սկսել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Բ. Շիֆի գրասենյակի առջեւ։ Այս կերպ նա իր բողոքն է արտահայտում Բարաք Օբամայի կողմից Ս. Սարգսյանին՝ վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղելու փաստին։ Արա Մանուկյանը հացադուլ սկսելու մասին հայտարարել էր մի քանի օր առաջ՝ Օբամային հղած իր բաց նամակում։ Նամակով նա հորդորել էր ԱՄՆ նախագահին՝ հետ վերցնել ժամանակից շուտ Ս. Սարգսյանին հղված նրա շնորհավորական ուղերձը եւ եթե նա դա չաներ կամ չարձագանքեր իր նամակին, ապա ինքը հացադուլ կհայտարարեր։

Հացադուլից երկու օր առաջ, նա իր հիմնած thetruthmustbetold.com էլեկտրոնային կայքում գրել է. «Որպես Կալիֆոռնիայում ծնված եւ մեծացած ԱՄՆ քաղաքացի, ես՝ Արա Մանուկյանս, խնդրում եմ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ հրաժարվել այլ երկրի ղեկավարի կողմից մարդու իրավունքների խախտմանը, ժողովրդավարական արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքին, ընտրությունների կեղծմանն եւ իշխանության բռնատիրական կարգերին աջակցելուց։ Սարգսանն իշխանության է եկել 2008-ի փետրվարի 19-ին՝ կեղծված ընտրությունների արդյունքում, այդ ժամանակ էր, որ հետընտրական բողոքի խաղաղ ցույցերից մեկի ժամանակ սպանվեցին տասը եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ»։

Հիմնավորելով այն փաստը, որ ընտրությունները կեղծած են, նա մի քանի օրինակներ է ներկայացրել. «Վստահելի ապացույցներ կան, որ 2013-ի փետրվարի 18-ին կայացած ընտրությունները կեղծվել են գործող նախագահ Ս. Սարգսյանի օգտին։ Wikileaks-ի տվյալներով, ԱՄՆ կառավարությունը լավ գիտի, որ Սերժ Սարգսյանը հետխորհրդային երկրների ամենակոռումպացված ղեկավարներից մեկն է։ Լինելով Հայաստանի համար մեկ օլիգարխը, նա օգտագործում է օրենքներն ու կեղծում ընտրությունները հանուն այն բանի, որ վերահսկի Հայաստանի ամենաեկամտաբեր բիզնեսների առնվազն կեսը»։

Վերջում խոսելով հացադուլի ավարտի ժամկետների մասին՝ նշել է. «Ես կշարունակեմ հացադուլը՝ մինչեւ որ ԱՄՆ նախագահ Օբաման հետ չվերցնի իր շնորհավորական ուղերձը, որը լեգիտիմացնում է Հայաստանի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, որով հաղթող է հռչակվել կոռումպացված գործող նախագահ Ս. Սարգսյանը եւ անտեսվում է ժողովրդի իրական ընտրությունը»,- հայտարարել է իրապաշտպանը։

Թ. Հ.

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մլեհ Իշխանեան says:

    Արա Մանուկեանը “Նեմեսիս” Գործողութեան կազմակերպիչ ուղեղ, Սողոմոն Թեհլիրեանի հրամանատար, գրող և հայ մեծ երախտաւոր Շահան Նաթալիի (Յակոբ Տէր Յակոբեան) արժանաւոր թոռն է: Յարգա՛նք իրեն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031