Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյան. «Ես երբեք ինձ թույլ չեմ տվել ուսանողի միտքը շեղել»

Մարտ 19,2013 10:59

Հատված Վարդան Պետրոսյանի հետ հարցազրույցից:

 – Խոսենք օր առաջ քեզ հետ կատարված բուհական միջադեպի մասին, որով ողողված է ողջ համացանցն ու «Ֆեյսբուքը»։ Առաջին անգա՞մ էր քո հանդեպ նման վերաբերմունք լինում։

– Այո, առաջին։ Տարբեր բուհերի ուսանողության հետ արդեն մի քանի տարի է, ինչ պարբերական հանդիպումներ եմ ունենում։ Դրանք յուրատեսակ դասախոսություն-բեմականացումներ են։ Ես երբեք ինձ թույլ չեմ տվել ուսանողի միտքը շեղել, քաղաքականացնել իմ այս հանդիպումները։ Ճիշտ է, երբեմն բուհերի ղեկավարությունը չի թաքցրել, մեղմ ասած, ինձ իր բուհում այնքան էլ չցանկանալու միտվածությունը, եւ նման դեպքերում ուսանողները հանդիպումը կազմակերպել են բուհից դուրս, սակայն որ ուղղակի կմերժեն իմ հանդիպումն ուսանողների հետ՝ առաջին անգամ էր։ Եվ այն էլ՝ Ֆրանսիական համալսարանում, որտեղ ես՝ Ֆրանսիայից եկածս, այդքան բան ունեի ուսանողներին փոխանցելու, պատմելու։

Ուղղակի կապ չե՞ս տեսնում այս օրերի իրավիճակի եւ այն բանի, թե ում է պատկանում տվյալ համալսարանը։

– Չէի ցանկանա իրավիճակն անպայման անձնավորել, կոնկրետ անուններ տալ։ Անկախ կոնկրետ դեմքերից, այժմ բոլոր բուհերն էլ խիստ քաղաքականացված են։ Ի վերջո, բուհն ազատ մտքի արտահայտման ամենաառաջնային վայրերից է, հասկանալի է, որ իշխողներին առաջին հերթին նման տեղերն է պետք վերահսկել, իրենցով անել։ Այն, որ դրանք քաղաքականացվում են, պարզ երեւում է նաեւ ուսանողությունից։ Մեր՝ խորհրդային ժամանակներում էլ կոմսոմոլականներ կային, ում համար կուսակցականացվելն իրենց հետագա կարիերայի գրավականն էր։ Սակայն անհամեմատելի է ներկայիս անջրպետը մեր ժամանակների հետ։ Այժմ արդեն հարուստ ուսանողը չունեւորի հետ չի շփվում, էլ չեմ խոսում կուսակցական ուսանողության մասին, ովքեր յուրատեսակ կաստա են դարձել բուհում։ Մի խոսքով, այսօր իշխող կուսակցությունն իր վաղվա մասին է մտածում, ապագա կոմսոմոլականներ պատրաստում։ Երիտասարդներ, որ արհամարհում են ու չեն սիրում իրար. վաղը նրանք ժողովրդին ինչպե՞ս պիտի սիրեն…

 

Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լուսինե says:

    Սխալ է, երբ լրագրողը բանախոսի հետ դու-ով է խոսում. կապ չունի՝ իրենք առօրյայում մտերիմ են, թե՝ ոչ, տարիքային տարբերությունը նույնպես նշանակություն չունի: Դու…., քո…..կապ չես տեսնում……..հաճելի չէ նման ձևով հարցերի շարադրանքը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031