Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Դրեք այդ մանդատները ու կմտնեք ժողովրդի աչքը»

Մարտ 19,2013 10:31

Հատված «Հանրապետությու կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հարցազրույցից:

 «Ժառանգության» առաջնորդը նախընտրել է թավշյա հեղափոխությունը։ Այդ ճանապարհն արդյունավե՞տ է։

– Թավշյա հեղափոխություն ասածը տարբերվում է «Ավրորա» հածանավի կրակոցից, ես մի քայլանի տարբերակը չեմ առաջարկում, կրակեցին ու գնացին։ Կա հասարակական այնպիսի մի զանգված, որի պարագայում աշխարհի ցանկացած երկրում բանակը շրջվում է ժողովրդի կողմ։ Ոստիկանությունը, ուսանողը, այդ դեպքում որեւէ մեկն իշխանության հրահանգը չի կատարում, քանի որ մյուս կողմում է իր եղբայրը, իր հորաքույրը, պապն ու ընկերը, այս պարագայում տեղի են ունենում թավշյա հեղափոխություններ։ Այսինքն, ցանկացած շարժման խնդիրն է՝ ունենալ ժողովրդի մաքսիմալ քանակ եւ այդ պարագայում խնդիրներ դնել իշխանության առաջ։ Մաքսիմալ քանակ ունեցել ենք 2003 թվականի փետրվարի 20-ին, եւ այդ ժամանակ այդ խնդիրը լուծեց մի քայլ։ Ռոբերտ Քոչարյանը, ով հայտարարել էր, թե առաջին փուլով հաղթել է, հեռուստատեսությամբ ու բանագնացների միջոցով հայտարարեց, որ երկրորդ փուլ են գնում։ Սա ուրիշ խնդիր էր, լիդերն ընդունում է այդ առաջարկը. լիդերը չի ընդունում առաջարկը եւ լրացուցիչ առաջարկներ ու պահանջներ է դնում, խնդիրը լիդերինն է։ Րաֆֆի Հովհաննիսյանն իր մոտեցումներն ունի, ես՝ իմ։ Ես հասկանում եմ, որ սպիտակ ձեռնոցներով հեղափոխություններ չեն լինում։

Այդ մոտեցումների պատճառով է, որ ընտրողներից տասն անգամ պակաս մարդ է գալիս հրապարակ։

– Բոլոր չորս նախագահական ընտրություններին ժողովուրդը տեր է կանգնել իր քվեներին, եկել է հրապարակ, ասել է՝ քաղաքական գործիչ, ասա ինչ անեմ, ինձ մեղադրում են, թե ասել ես գնանք Բաղրամյան, մի անգամ էլ տարար ապրիլի 12-ին։ Ես հպարտանում եմ դրանով, ոչինչ էդ դեպքերը, բայց ես ցույց տվեցի, որ իմ խոսքը պահում եմ, մոտեցում է։ Մեկ ուրիշը կարող է ասել՝ ես չեմ ուզում որեւէ մեկի քթից արյուն գա, սա էլ մոտեցում է, եթե դա ուղիղ ասում ես, հարգանքի է արժանի։ Բացի նրանից, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանն արել է՝ հացադուլը, որը ծանր քայլ է, բայց դա պետք է վերածվի քաղաքական քայլի, որը պետք է անի իր թիմը՝ դնելով մանդատները, որից հետո դրան պիտի միանա ՀԱԿ-ը։ Եթե ամբողջությամբ չմիանա, ես համոզված եմ՝ կլինեն պատգամավորներ, որոնք կմիանան։ Եթե նրանք միացան, ի՞նչ է անելու Դաշնակցությունը… Այսինքն, քաղաքական հաջորդական քայլեր է բերելու, սա է ելքը։ Պետք է կարողանալ գեներացնել հասարակության լայն զանգվածների։ Ես եկել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ, իմ խորհուրդը տվել, ես ինքս, որ մանդատ եմ դրել, իրավունք ունեի նման բան ասել, մեկ ուրիշը, որը չի դրել, չի կարող խորհուրդ տալ, խոցելի է։ Ես չեմ տուժել դնելուց հետո, ոչ էլ հարգանքն է իմ նկատմամբ պակասել։ Դրեք այդ մանդատները ու կմտնեք ժողովրդի աչքը։ Ցույց կտաք, որ դուք պայքարում եք քվեի համար, հետագայում պատգամավոր ընտրվելու ռեալ հնարավորություն է դա։

Ձեր խորհուրդն ընդունվե՞ց մանդատ դնելու մասով։

– Դե, ասում են՝ չգիտենք էդ մանդատ դնելն ինչ կտա, բա որ այնտեղ քվեարկելով չգիտեք, թե դա ինչ կտա, մնում եք՝ ի՞նչ անեք։

 

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031