Մարտի 23-ին Մագդեբուրգում կայանալիք երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ ռեվանշ մրցամարտից առաջ կողմերը սկսել են հեռակա բանավեճը:
Աբրահամը, որ անցած տարվա օգոստոսին չեմպիոնական գոտին խլել էր հենց Շտիգլիցից, հայտարարել է, թե այս անգամ ոչնչացնելու է ռուսական ծագումով գերմանացուն: Հիշեցնենք, որ առաջին մենամարտում մրցավարները միաձայն հաղթանակը միավորներով շնորհել էին այն ժամանակ դեռ հավակնորդի կարգավիճակում հանդես եկող Արթուր Աբրահամին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ