Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան, «Կարեւորն այն է, թե այսօր ինչ «հումք» ունենք»

Մարտ 19,2013 10:18

Թբիլիսիում վաղը մեկնարկող ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ավարտից հետո մրցագորգը տրամադրվելու է հունահռոմեական ոճայիններին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Եվրոպայի առաջնություն մեկնում ենք մարտի 21-ին: Հավաքականը համալրված է ամբողջական կազմով: Թբիլիսիում մրցագորգ մտնելու են Հարություն Հովհաննիսյանը` 55 կգ քաշային կարգ, Ալեքսան Միքայելյանը` 60, Սասուն Ղամբարյանը` 66, Ռաֆիկ Մանուկյանը` 74, Արթուր Շահինյանը` 84, Արթուր Ալեքսանյանը` 96 եւ Վաչիկ Եղիազարյանը` 120: Բոլոր տղաներն էլ տրամադրված են մարտականորեն: Ու նշանակություն չունի, թե ով մինչեւ այս պահը մարզական ինչ ձեռքբերում ունի: Եվրոպայի առաջնությունը հենց այնպես մրցաշար չէ: Այնտեղ հանդես են գալիս շուրջ 50 երկրներ: Եվ մեդալ ակնկալելը, առավել եւս, պահանջելը ինքնանպատակ չէ: Ինձ, որպես հավաքականի գլխավոր մարզչի, իհարկե, մեդալները ցանկալի են, բայց ավելի շատ ինձ հետաքրքրում է այն, թե օլիմպիական այս քառամյա ցիկլում ինչ «հումք» ունենք, որոնց հետ պետք է աշխատենք մինչեւ 2016 թվականի օլիմպիական խաղերը: Իսկ Թբիլիսիում մեդալների մասին, ինչպես միշտ եմ ասել, ամեն բան կորոշի մրցագորգը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031