Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետականի ցուցակում օլիգարխներ չկան»՝ ըստ ՀՀԿ նախագահի

Մարտ 18,2013 23:59

«Առավոտի» դիտարկմանը, որ մարդկանց զայրացնում է խորհրդարանում հայտնված օլիգարխների կրթական մակարդակը, դաստիարակության աստիճանը, եւ ի՞նչն է խանգարում, որ ՀՀԿ-ն նման մարդկանց չբերեր խորհրդարան կամ հիմա հորդորի՝ դուրս գալ խորհրդարանից՝ տեղ ազատելով ավելի պատրաստված մարդկանց համար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց. «Հանրապետականի ցուցակում չկան այդպիսի մարդիկ (օլիգարխներ), եւ դա մեր դիրքորոշումն է, այսինքն՝ կուսակցության դիրքորոշումը խորհրդարանի մասով ամբողջովին արտացոլվում է իր համամասնական ցուցակում: Ես դրա մասին ասել եմ եւ արել եմ, բայց ես երբեք չեմ ասել, որ Հանրապետական ոչ մի գործարար չի գալու խորհրդարան, այսինքն, ոչ թե գործարար, այլ այդպես ընկալվող մարդիկ, թեեւ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, նրանք գործարար չեն: Ես էդպես չեմ ասել եւ չէի էլ կարող ասել: Ինչո՞ւ չէի կարող, որովհետեւ ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, որ ես հարցերը լուծում եմ ոչ թե պարտադրանքի միջոցով, ոչ թե մահակով, եթե դրա անհրաժեշտությունը ծայրահեղ չի լինում, այլ այնպես, ինչպես հիմա ասացիք՝ խնդրանքով, հորդորով: Բայց խնդրանք-հորդորով չես կարող բոլորի առջեւ փակել խորհրդարանի դուռը:Մենք մեր ասածը արել ենք, մնացած քաղաքական ուժերն էլ թող գան հասնեն մեզ, եւ այդ պարագայում կարծում եմ, խորհրդարանը միգուցե ավելի որակյալ կլինի: Թեեւ ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է, կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունի, էդպես չի, կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվեն հասուն լրագրողները, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե… չեմ ուզում ինչ-որ մի մասնավոր բուհի անուն տալ, էդ բուհն ավարտած երեք ամիս առաջ երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայացնել, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել էդ մարդկանց հետ»:

Նա նաեւ խոստացավ, որ ապագայում խորհդարանում չեն լինի լրագրողների, հասարակության կարծիքով օլիգարխներ, բայց դա միանգամից չի լինի.«Սա իմ գործելաոճն է: Ես կտրուկ քայլերի չեմ գնալու, ես շտապելու եմ դանդաղ»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Stepan says:

    Դու չէիր հայտարարում Ավանում նեմեցին ըտրեք ժողովուրդ ,Աբուվյանում Ծառուկյան Գագիկին, Էրեբունիում բոշի մայլի Մհերին, Հարաֆ արեւմտյան թաղամասում լֆիկին…….
    երեւում է ոչ միայն վատ ես կրակում (Գյումրիում ) այլեւ վատ հիշողություն ունես

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այսօր Հայաստանի ԱՄԲՈՂՋ ազգային հարստությունը 20-25 ընտանիքի ձեռքում է: Սա համազգային ԴՐԱՄԱ է:

  3. Eleonor says:

    Իսկ դու՞ք ինչ եք կարծում, պարոն Աբրահամյան…

  4. Maxim says:

    Հետո էլ ոմանք ասում են, որ Ռաֆֆի Հովհաննիսյանը բանակցի այս անձի հետ:

  5. Փիրուզ says:

    Կամ նախագահը գերմիամիտ է կամ գերաֆերիստ: Երկուսն էլ պետական առաջին դեմքի համար անհամատեղելի գծեր են: Պարսիկներն ասում են, որ կարող ես ափով արևի սկավառակը փակել, բայց դրանից այն չի անհետանա: Երևի նախագահը Գրանտ Քենդիի գովազդի շոկոլադե սալիկով փակել է իր շրջապատի օլիգարխ պետական ներկայացուցիչների դեմքերը նման հայտարարություն անելուց առաջ:)))

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031