Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Ես եղել եմ ոչ թե Կեւորկովի, այլ՝ Պողոսյանի օգնականը»

Մարտ 18,2013 23:45

Սերժ Սարգսյանը, լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձավ նաեւ Ռուբեն Հախվերդյանի՝ իր հասցեին արված ակնարկներին: «Ռուբեն Հախվերդյանը, իմ կարծիքով, ես մասնագետ չեմ, տաղանդավոր երգիչ ու երգահան է: Բայց պետք է ասեմ, որ նա հավասարապես կամ հավասարաչափ տաղանդավոր չէ քաղաքականության մեջ, առավել եւս՝ մարդկային հարաբերությունների մեջ: Պիտի ավելացնեմ նաեւ, որ Ռուբեն Հախվերդյանին հաճախ է դավաճանում իր հիշողությունը, եւ ես կարող եմ բազմաթիվ փաստեր բերել, բայց կբավարարվեմ միայն մեկով. ես երբեք Բորիս Կեւորկովի օգնականը չեմ եղել: Դա փաստ է, որ գիտեն հազարավոր մարդիկ, հարյուր հազարավոր մարդիկ: Ես եղել եմ Հենրիկ Պողոսյանի օգնականը: Դրանք տարբեր մարդիկ են, գոնե անուն ազգանուններից կարելի է տարբերել:

Եվ երկրորդ. նա ինձ մեղադրում է սովետական տարիներին կոմունիստ լինելու, կոմսոմոլ լինելու եւ աշխատելու մեջ: Գիտեք, չի կարելի երախտամոտ լինել եւ առաջին հերթին նախորդ սերունդների նկատմամբ: Որեւէ մեկը այսօր ճշգրտորեն չի կարող ասել, որ եթե Հայաստանը չխորհրդայնանար, ինչ կլիներ մեր ճակատագիրը, եթե որեւէ մեկը գիտի, թող ասի: Այսինքն, մենք արդյոք իրավունք ունե՞նք ելնելով այն տեսակետից, որ Խորհրդային Հայաստանում որեւէ լավ բան չի կատարվել, փնովենք խորհրդային ժամանակներում աշխատած մարդկանց աշխատանքը, մենք հավասարապես պիտի փնովենք Արամ Խաչատրյանի երաժշտությունը, պիտի փնովենք ընդհանրապես մեր ձեռքբերումները եւս, եւ թող ինձ ներեն մարդիկ՝ այդ շարքում Ռուբեն Հախվերդյանին էլ դասելու համար, մենք պիտի փնովենք նաեւ Ռուբեն Հախվերդյանին՝ նախկինում ստեղծած երգ-երաժշտության համար: Արդյոք սա մոտեցո՞ւմ է: Ես հպարտ եմ, որ այն ժամանակ էլ հնարավորություն եմ ունեցել ծառայելու իմ ժողովրդին, իսկ թե ինչպես եմ ծառայել՝ կարող են վկայել այդ «Ադրբեջանի հեռավոր գավառի» բնակիչները»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Հովսեփ Արսլանյան says:

    Ապրի մեր նախագահը:
    ՅՕՕՕՕՕ դոլար ստանալ բուժումի համար
    4 սենյականոց տուն
    ու ՅՕՕՕՕ սկավարակի համար
    ու տակավին բողոքել
    երախտամոտ Ռուբեն Հախվերդյան

    • Մարգար Մախսուդյան says:

      Ուզում եք կրկնե՞լ այն ՛՛հանճարեղ՛՛ միտքը, թե նա թքում է այն ձեռքի մեջ, որից կերակրվում է: Իսկ գիտե՞ք, թե ինչպես են կոչվում այն արարծները, որոնք սնվում են որևէ մարդու ձեռքից. ճիշտ եք՝ ձեռնասուններ: Հիմա փորձենք պատկերացնել.
      ձեռնասուն մտավորական
      ձեռնասուն ընդդիմադիր
      ձեռնասուն դասախոս
      ձեռնասուն տնօրեն,
      ձեռնասուն դիտորդ և այսպես՝ շարունակ:
      Առաջարկում եմ այլևս չպատկերացնել…

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Խորհրդային Հայաստանում ստեղծագործած արվեստագետի ու Խորհրդային Հայաստանի քաղաքական գործչի միջև ՀՍԿԱ տարբերություն կա: ԽՍՀՄ-ում/Խորհրդային Հայաստանում տիրում էր սովետական,ուղղահայաց,ապազգային,ձևական ու կեղծ քաղաքականություն:Նժդեհը ԿՌՎԵԼ է այս բոլշևիկ-կոմունիստների դեմ:

  3. mika says:

    ինչ է նշանակում Ռուբեն Հախվերդյանը տաղանդավոր չէ մարդկային հարաբերություններում. այսինքն ես քեզ ինձանով արեցի, դու երախտամոռ, մոռացար իմ վերաբերմունքը քեզ…/ վերաբերմունքը ներառուն է նաև նյութականը / :
    Մինչդեռ ԴՈՒ ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՀԻՇԵՍ ԻՄ ԱՐԱԾ ԼԱՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՆՁ ՀԱՃՈ ՎԱՐՔ ԴՐՍԵՎՈՐԵՍ…
    Ահա մոդելը որը ներդրվել է Հայաստանում և որի մասին խոսում էր Ռուբեն Հախվերդյանը..և որով առաջնորդվում են հանրապետական կուսակցությունում..

  4. գևորգ says:

    Այս վերջի տասնհինգ տարվա ընթացքում կոմսոմոլի հաշվետվություն ենք լսել,որը և Մոսկվաների և Եվրոպաների համար է, ստով ու կեղծիքով համեմված,:Մեզ դա ծանոթ է, Հախվերդյանի ու Խաչատրյանի հետ համեմատվել չարժի, նրանց արածը իրական աշխարհից է:

  5. Maxim says:

    Թե ինչպես ես ծառայել, մենք արդեն տեսել ենք, ոչ ոքի հարցնելու կարիք չկա:

  6. Anahit says:

    Հինգ տարի էլ մեզ ես ծառայում,նեղ տեղդ հարազատ ժողովրդիդ«ծառայելիս» հարազատ եղբայրդ է «անհատույց» օգնում.
    Շատ դիպուկ է ասել մեր ժամանակի հերոսներից մեկը,«սինագուռացիայից»հետո բա ոնց պիտի ծառայեեեեք,Աստված հեռու տանի ձեր ծառայությունը,գոհ ենք,հեռացեք

  7. Դավիթ says:

    Շատ վատ է, որ հայ մարդը իր ազգի պատմության էջերը ուղղակի չիգիտի:Չիգիտի որ այդ ժամանակ Հայաստանի տարածքը 71 հազար քառակուսի կիլոմետր էր և ևս 90 հազար քառակուսի կիլոմետր պիտի ավելանար, չիգիտի որ բոլշևիկյան ռուսաստանը 50 մլն. ոսկի ռուբլու զենք զինամթերք և այլ պարագաներ է տրամադրել քեմալական թուքիային, վատ է, որ չիգիտի որ հենց Մոսկվայի նախաձեռնությամբ և հենց Մոսկվայում Նախիջևանը ու Արցախը նվիրեցին ադրբեջանին, չիգիտի որ հենց այդ խորհրդայինները 1200 հայ զինվորականի գլուխ կերան:Ահավոր վատ է, որ պետության առաջին դեմքերը չունեն պետական սկզբունքներ:Վատ է, որ տգիտությունը ցանկացած ձևով խրախուսվում:

    • Max says:

      Պատմութուն կարդացեք:Էդ 90 ու 71 հզ ք/մ-ները մսխել են դաշնակները,Ալեքպոլի դավաճանական պայմանագիրը թուրքերի հետ նրանց վերջին ստոր քայլն էր…

  8. Արթուր says:

    Խորհրդային Միության տարիներին գոյություն ուներ կոմիսարի հաստիք,որը կցվում էր բարձրաստիճան պաշտոնյաներին և հատկապես ռազմական հրամանատարներին,նրանց գործողությունները կենտրոնի կողմից վերահսկելու նպատակով:

  9. Հրանտ Պապիկյան says:

    Ախր շատերդ հաստատ վերջերս եք ծնվել, բայց ձեր չիմացածի ու չտեսածի մասին մեծ մեծ խոսում եք: Ով կոմսոմոլ չի եղել, ծնողներդ հաստատ եղած կլինեն, իրանցից հարցրեք: Իմ կարծիքով մեր հոկտեմբերիկը ավելի շատ խելք է ունեցել ու ավելի որակյալ դաստիարակություն և կրթություն է ստացել, քան թե ցանկացած հիմար ամերիկյան ՍԿԱՈՒՏ: Հասկացաք չէ՞, ում մասին եմ ասում: Ամերիկյան մտածելակերպը խորհրդային ամենահեռու գավառի մտածելակերպի համեմատ` մանկամտություն է: Չեք հավատում` Զադորնովին հարցրեք: Իսկ Ռուբոն, որին միշտ հարգել եմ, ցավոք սրտի շարունակում է “բլթացնել”: Հույս ունեմ կօյաղանա, կանցնի…

    • Մարգար Մախսուդյան says:

      Բա Պավլիկ Մարոզովի՞ն ինչու մոռացաք…
      Ճիշտն ասած, քաղաքագետ Զադորնով չեմ ճանաչում, իսկ եթե խոսքը վերաբերում է հայտնի հումորիստին, ապա դժվարանում եմ հավատալ, որ նրա՝ հումորով մշտապես շրջվող մտքերը բերվում է որպես ապացույց…
      Կարող է՞, հումորի զգացողությունս է ինձ դավաճանում, եսի՞մ…

      • Հրանտ Պապիկյան says:

        Ձեզ ավելի շուտ դավաճանում է իրականության սթափ ընկալումը… հեքիաթների եք հավատում’

    • Համլետ says:

      Լրիվ համամիտ եմ Ձեզ հետ:

  10. Էդիկ Անդրեասյան says:

    Այս հարցը հնչեցրել է հատուկ նշանակության թերթի խմբագիրը և պատասխանն էլ ստացվել է հատուկ նշանակության: Չարժե գլուխ կոտրել: Սովետական ժամանակների նոստալգիան կերել է սրանց: Ասում են՝ դժվար է պատկերացնել, թե ինչ երկիր կլիներ Հայաստանը, եթե չխորհրդայնացվեր: Չգիտե՞ն, արդյոք, թե ինչ երկիր կլիներ, եթե թուրք-բոլշևիկյան դաշինքը չլիներ:

  11. Համլետ says:

    Ժողովուրդ,լավ լուր ունեմ:Ասում են Պազի Սաշիկի օրերը հաշված են…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031