Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոն չի բացառում, որ ժամանակին ինքն ու նորընծա Հռոմի Պապը միասին ֆուտբոլ են խաղացել:
Նրա խոսքերով, հնարավոր է, որ մանուկ հասակում նրանց ճանապարհները խաչված լինեն: «Երբ հայտարարվեց Խորխե Մարիո Բերգոլիոյի անունը, դա ինձ շատ ուրախացրեց: Հնարավոր է, որ մանուկ հասակում մենք փողոցների բակային թիմերում միմյանց հետ խաղացած լինենք: «Հարցրեք նրան, թե ինձ հետ խաղացե՞լ է, արդյոք: Այն ժամանակ ես «Ռիվեր Փլսյտի» ակադեմիայում էի եւ շատերն արդեն ճանաչում էին ինձ», – հայտարարել է Դի Ստեֆանոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ