Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը՝ Շիրակում իր պարտության մասին

Մարտ 18,2013 23:26

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ Շիրակի մարզում իր պարտությանը. «Ինձ համար, իհարկե, ցավ է, որ ես պարտվել եմ Շիրակի մարզում: Ես կանխատեսում էի, որ կարող է անհաջողություն ունենամ Գյումրի քաղաքում, ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ պրոբլեմներն ավելի շատ են, քան այլ տարածքներում, այլեւ որովհետեւ մենք մեր կուսակցական կառույցները չհասցրեցինք վերականգնել: Տեսաք, մենք քաղաքապետի ընտրություններում թեկնածու չառաջադրեցինք, ավելին, աջակցեցինք այլ կուսակցության ներկայացուցչի, բայց, ցավոք, նախագահական ընտրությունների ժամանակ որեւէ աջակցություն չստացանք: Բայց որ կպարտվեի Շիրակի մարզում՝ իրապես չէի սպասում: Երբ որ ասում եմ այս մասին, դա չի նշանակում, որ ես վիրավորված եմ կամ նեղացած եմ շիրակցիներից կամ Գյումրիից: Եվ քանի որ պետք է ասեմ, ես կրկնում եմ իմ այն արտահայտությունը, որ ես արել եմ տարիներ առաջ, որ ես ինձ համարում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիների նախագահը՝ այն քաղաքացիների, ովքեր ինձ կողմ են քվեարկել, այն քաղաքացիների, ովքեր ինձ դեմ են քվեարկել, եւ իհարկե, այն քաղաքացիների, ովքեր ընդհանրապես, քվեարկության չեն մասնակցել: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ բոլոր այն բնակավայրերում, բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ մենք պարտվել ենք, մենք մեր ուշադրությունը պետք է ավելացնենք: Ուրեմն՝ խնդիրներ կան, ուրեմն պրոբլեմներ կան եւ այդ խնդիրները միայն սոցիալ-տնտեսական բնույթի չէին»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. mika says:

    ԴՈՒ ՊԱՐՏՎԵԼ ԵՔ ԱՄԲՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:

  2. Avetis Mkrtchyan says:

    Վարդանին պետք չէր կպնել, էդ մարդը իր վատ ու լավ կողմերով, սարքեց քաղաքը :

  3. Հովհաննես says:

    Հաաաաաաաաա էլ մի ասա, Վարդանը ոչ թե սարքեց, այլ քաղաքի հերը անիձեց…. ու մի հատ իրա կապիտալի չափերին նայե.

  4. Maxim says:

    Նորմալ երկրներում սս-ին ցանկացած արտահայտության համար դատի կտային: Բոլոր դեպքերում,՝
    ասես Հայաստանի մասին խոսում է այնպես, ինչպես սեփական քյաբաբի դուքանի նասին խոսի:

  5. Մուշեղ says:

    Իսկ դուք հարցրել եք թե Ձեզ <> և չընտրած ընտրողները քեզ համարում են արդյոք իրնց նախագահը

  6. Սամվել Միսակյան says:

    Ղուկասյան Վարդանը գյումրեցիները սիրած քաղաքապետն է, ուզում եք ընդունեք, ուզում եք` ոչ, ուզում է Առավոտը էս մի կարծիքը դնի, ուզում է` ոչ: Վարդանը քաղաքաը սկսեց կառավարել 1999 թվակականից, երբ Գյումրին դոմիակային նեղած քաղաք էր: Էդ մարդը զօր ու գիշեր աշխատեց, քաղաք սարքեց ու իսկականից, գյումրեցու դուխը բարձրացրեց, որ ուր էլ գնում էր գյումրեցին, ռիսկով ասում էր, որ Գյումրիից է: Անգամ հ-կ-ների աշխատանքի մասով, Վարդանի օրոք, քաղաքում ավելի շատ դեմոկրատիա կար , քան հիմա: Ու ընդհանրապես, Վարդանին ու Սամվել Բալասանյանին իրար կողք մի էլ փորձեք դնել, Սամվելը ինչ է գործնականում քաղաքի համար արել?Տեսնում եք, պատասխանելու բան չկա:Ընտրությունների ժամանակ անտենա 3 դոլարանոց բաժանեց, դրանից առաջ հոտած տորթեր էր բերում դպրոցներ իր անունից, իսկ դրանից առաջ` երկաթե խաչեր էր բաժանում `կնքահայր , շատերն ասում էին կնքամայր, էր դառնում:Իսկական խաչագող:Երբ, որ Վարդան պայքարում է 4000 անօթևան գյումրեցիների թվի համար, մի հատ հարցնեք`ուր էին Շիրակի մարզի պատգամավորները, այդ թվում Բալասանյանը, ամեն մեկը կողքի քաշված իրենց բիզնեսներն էին ծաղկեցնում: Հըլը Վարդանի մի քանդած ոլորտի անուն տվեք, խնդրում եմ , ասեք ինչ է քանդել էդ մարդը?Հո խոսքեր շռայլելով չի, կոնկրետ փաստ, ասեք: Է հմի ամեն պատահական մարդ, ով ասելիք չունի, Վարդանին պտի կպնի? Էդ ասողները մի հատ իրանց ապրած կյանքին նայեն, մի հատ լուռ իրենք իրենց ու իրենց արածները վերլուծեն: Ու վերջ: Ծառուկյանին պտի ասվի, գա էստեղից Էդ Բալասանյանին տանի, վայ, բայց, ճիշտ է , կարող է չգա -տանի, դրանից էլ է զզված:Բալասանյանը, նամուս ունենա, ինքը իր ոտքով, գոնե մինչև Թալին կերթա, ընտեղից կարող է հարմարացի , բանմ նստի -գնա:Բոլոր խոսքերիս համար կարող եմ պատասխան տալ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031