Մինչ Գյումրու նախորդ ու ներկա պաշտոնյաներն այս թեմայով կռիվ են մղում, քաղաքի վարորդները պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել` ընդդեմ փոսերի
Վաղն առավոտյան վարորդները պատրաստվում են հավաքվել Մայակովսկի և Հաղթանակի պողոտաների խաչմերուկում` « Պուրակ» խանութի դիմաց «Հերիք եղավ, տեր էղեք էս ավերված, ռմբակոծված փողոցներին» թեմայով բողոքի ակցիա անցկացնելու:
Ըստ վարորդների, Գյումրու ցեխի մեջ թաղված փողոցներով երթևեկելը շատ թանկ է նստում, ամեն օր ստիպված ծախսեր են անում կոտրված մեքենաները վերանորոգելու համար :
Նշենք, որ օրեր առաջ նմանատիպ ակցիա էին անցկացրել ֆեսբուքային «Բարև Գյումրի» խմբի անդամները` « Ջեբդ մի լից, փոսը լից» « Զգուշացեք փոսերից» և այլ կարգախոսներով:
Կարդացեք նաև
Գյումրու փողոցների կատաստրոֆիկ վիճակի մասին մի քանի օր առաջ բարձրաձայնեց նաև քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ի դեպ, հենց փողոցների թեմայով կռիվ ծագեց Գյումրու նախկին և ներկա քաղաքապետերի միջև: Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Ցայգ »հեռուստաընկերությամբ հայտարարեց, որ ոչ ոք բարոյականություն չունի ասֆալտապատման 440 միլիոն դրամի յուրացման մեջ իրենց մեղադրելու և իրենք պատասխանատվություն են կրում յուրաքանչուր քառակուսի մետր ասֆալտի համար: Ավելին, նախկին քաղաքապետն ու կոմունալ բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը միասին Սամվել Բալասանյանի թիմակիցներին մեղադրեցին իրենց արած ասֆալտը փչացնելու, նախատեսածից ավելի աղ լցնելու մեջ, որը քայքայում է ասֆալտը: «Ասում են 30 տոննա աղ ենք բերել, 7-ն ենք լցրել, խաբում են , 30-ն էլ լցրել են, լրացուցիչ նորից 30 են բերել, աղը որ էդքան լցնում ես, մենք 13 տարվա փորձ ունենք, միանշանակ քանդվում է ասֆալտը, միանշանակ է դա: Մենք աղ չէինք լցնում, մենք լցնում էինք պեմզա և, Փառք Աստծո, շատ նորմալ վիճակով դուրս էինք գալիս, բացի դրանից աշնան ժամանակահատվածում մենք ճաքալցումներ էինք անում: Էն ձևի դավադրությամբ եկան, վերջին ամիսներին չթողեցին , գնացին, թե `Փրկենք պապա, մեզ բան է անում, էս կողմ էն կողմ (պապա ասելով ի նկատի ունի Սերժ Սարգսյանին, ով ՏԻՄ ընտրություններում սատարել էր Սամվել Բալասայանին.- Ա.Ն.):Մենք ճաքալցումներ էինք անում, եկան, ոչ խելքերն է հասնում, մեկը էլեկտրիկ է , մեկը պովըռ է, մեկը չգիտեմ ինչ է , գոնե հարցնեին»,- իր հանրահայտ հարցազրույցում հայտարարեց Վարդան Ղուկասյանը :
Aravot.am-ը Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բանի ներկայիս պետ Կնյազ Մանասյանին հարցրեց` ինչո՞ւ եք այդքան աղ լցրել` փչացնելով, քանդելով ասֆալտը: «Մենք, ի լուր բոլորի, աշնանը հայտարարել ենք, որ ձեռք են բերել ընդամենը 30 տոննա աղ, դուք կարող եք առանց ինձ գնալ , տեսնել և համոզվել: Մենք աղ օգտագործել ենք միայն ու միայն խաչմերուկներում , մենք աղ ցանելու առանձնապես մեծ հնարավորություն էլ չենք ունեցել, մի փոքր տրակտոր հարմարացրել ենք աղի համար, իսկ ավելի ճիշտ, դա պարարտանյութ ցանող սարքավորում էր: Այն օգտագործել ենք միայն խաչմերուկներում: Քաղաքի ուրիշ հատվածներում աղ չենք ցանել: Ավազ ցանել ենք՝ ինչքան ուզեք, մոտ 600 խորանարդ մետր ավազ ենք ցանել: Լավ, եթե աղն է պատճառը. խաչմերուկներում աղը քանդեց , բա՞ մնացած հատվածներում ի՞ նչը քանդեց», -իր հերթին ակնարկեց կոմունալ բաժնի պետը :
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Էս մարդը ինչ է հասկանում կոմունալից, որ բերել դրել են? լավ աղը, քանդված փողոցները, բա մաքրությունը փողոցների, բա ցեխն ու կեղտը, բա չմաքրվող աղբը, էլ որն ասենք, Վարդանի օրոք, ջրի մեքենաները էս ժամանակ արդեն փողոցները ջրում էին, էէէէէ, ըշտը չեք կարող էլի աշախատել էլի, իսկ կոմունալը քաղաքի համար ամենակարևոր ծառայությունն է, էս մարդու էլցանիցին վերեցին, որ ինչ անի? Պիվի գործարանի սեփականատեր և ԱԺ ”փոխխոսնակլ”, թե”փողխոզնակի” հետ ինչ անեն?
Այ մարդ էս Բալասանյանը ինչ ոտքը դրեց քաղաք, Գյումրու դարվանը դառավ: Մէ բանմ չեմ հասկնա, ամեն տարի նույն որոկի ասֆալտ չէր արվում Գյումրիում ?, ըբը ինչխ էղավ , օր հենց ես տարի սպես քանդավ, տո կսեմ-կսեմ չեք հասկնա, էս Բալասանյանը կուզեր ժողովրդի աչքը մտներ ու էնքան աղ լցրեց փողոցները, օր սաղ ավիրվավ: Ըբը նախորդ տարիներին ինչի սպես չէր էղնի, էլի նույն ասֆալտը, նույն որակը չէր? Ուրեմն, քաղաքապետարանում կան մէ քանիմ հոգի, օր էս Բալասանյանին խորհուրդ են տվել աղ լցնել ու սել են.”Գիտես մեկ է պտի քիչմ քանդվի, ըշտը Վարդանի գլխին սարքելու հմար, դու էլ ավելի շատ լից, հեչ մարդ չի ջոկե, ձույն -ձմեռնոցով ով պտի ջոկե, ըշտը կէղնի, որ գրագետ կսարքվի Վարդանի գլխին:Կրնամ սեմ դաժե, ով է էդ խորհուրդները տվել անուններն էլ գիտեմ:Բայց Նախագահի սած , խիարը թարս բուսնավ:Հմի տեսեք, Էդ Բալասանյանը հեչ բանիմ պիտու չէ: