Լրահոս
Օրվա լրահոսը

Советский Спорт. Արոնյանի մեծահոգությունն ու ջազը՝ հաջողության գրավական

Մարտ 18,2013 22:22

Լոնդոնում անցկացվող շախմատի հավակնորդների մրցաշարին անդրադառնալով՝ «Սովետսկի սպորտ» թերթը գրում է, որ մրցաշարի գլխավոր հովանավոր Մաիր Մամեդովը առաջնության երկրորդ օրը մրցաշարի մասնակիցներին, լրագրողներին և անգլիական ֆուտբոլի լեգենդներին՝ Բոբի Չարլթոնին և Ալեքս Ֆերգյուսոնին հրավիրել էր շքեղ ընթրիքի, սակայն վերջիններս մերժել էին առաջարկը: Իսկ գրոսմայստերներից առաջարկն ընդունել էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը և «Այո, այո Լևոն Արոնյանը: Այդպիսով Արոնյանը նրբորեն ցույց տվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունները միայն քաղաքականություն է», – գրում է հրապարակման հեղինակը՝ ավելացնելով, որ գրոսմայստերները հրաշալի ջազային կատարումներ լսեցին, լոնդոնյան «Բաքու» ռեստորանում համտեսեցին նրբահամ խորտիկներ, մի-մի բաժակ ջուր խմեցին և գնացին պատրաստվելու հաջորդ մրցելույթին:

Հաջորդ՝ երկրորդ մրցելույթում, հենց Արոնյանն ու Ռաջաբովը հաղթեցին իրենց խաղերում, իսկ երրորդ տուրում Արոնյանն ամրապնդեց իր հաջողությունը՝ հաղթելով Իվանչուկին և դառնալով միանձնյա առաջատար: Ահա, թե ինչ է նշանակում մեծահոգությունն ու լավ ջազը. գրում է հրապարակման հեղինակը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031