Բացի այն, որ Զաք Պողոսյանը «Ուինիփեգ Ջեթս» ակումբի արժեքավոր սաներից է, նա հայտնի է նաև որպես առաջին ազգությամբ հայը, որը հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայում: Գրում է «Նյու Յորք հոքի ջուրնալ» պարբերականը:
Զաքի մեծ պապը՝ Ստեփանը, 1920թ. փախել է Հայաստանից՝ փրկվելով ցեղասպանությունից, ու ընտանիքի հետ հաստատվել Նյու Յորքի Մասենա քաղաքում:
«Այո, մեծանալ հայկական արմատներով… գիտեք, իմ տատ ու պապերը, լուրջ են այդ հարցում», – ասում է Զաքը:
22-ամյա Զաքը վաղ հասակում ընտրության առջև էր կագնած՝ կամ գնալ հոր հետքերով և զբաղվել ամերիկյան ֆուտբոլով (Հայկը՝ նրա հայրը, Սիրքյուս համալսարանի թիմի 1980-1981թթ. ավագն էր) կամ փորձել իրեն հոկեյում:
Կարդացեք նաև
Հոկեյը հաղթեց և նա իրեն հպարտ է զգում, որ նա առաջին հայազգի հոկեյիստն է ՀԱԼ-ում:
«Իհարկե ես շատ հպարտ եմ, որ առաջին հայն եմ, բայց դա միայն իմ շնորհքը չէ: Դա ծնողներիս և բոլոր այն մարդկանց շնորհիվ է, որոնք իմ կողքն են ողջ կարիերայիս ընթացքում», – ասում է Զաքը, -«Զվարճալի է ունենալ դա (առաջին հայը) անվանդ կողքին»:
Պատրաստեց Հովհաննես Իշխանյանը