Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ստում՝ Տիգրան Մուկուչյա՞նը, թե՞ մամուլն ու միջազգային դիտորդները

Մարտ 18,2013 20:21

Այսօր ԱԺ-ում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց, թե ինչո՞ւ վերջինս իր հաղորդագրության մեջ անտեսել է, որ պետական պաշտոնյաները լծված են եղել իշխանական քարոզչամեքենային:

Հիշեցնենք, որ Այսօր ԱԺ-ում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց 2012-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների մասին հաղորդագրությունը:

Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ «Գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրություններին պետական պաշտոնյաները լծված էին քարոզելու ակտիվ նախաձեռնությանը: Այդ մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել թե՛ դիտորդների, թե՛ տեղական մամուլի կողմից: Սակայն ձեր հաղորդագրության մեջ այդ մասին անդրադարձ չկա: Արդյոք դուք անհրաժեշտություն չե՞ք համարել այդ հրապարակումներն ուսումնասիրել, թե՞ բավարարվել եք միայն ձեզ ներկայացրած դիմում-բողոքներով»: Խոսքն Ընտրական օրենսգրքի 22 հոդվածը խախտելու մասին է:

Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե այս մասով չի՞ պատրաստվում փոփոխություններ առաջարկել, որովհետեւ վերջին նախագահական ընտրություններն էլ ցույց տվեցին, որ պետական ռեսուրսները լայնորեն օգտագործվում են իշխող քաղաքական ուժի համար:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ այսօր չի ներկայացրել այդ մասին, քանի որ ՍԴ-ում հարկ եղել է բոլոր հարցերի վերաբերյալ մանրակրկիտ պարզաբանումներ տալ: Ըստ նրա, այդ հոդվածը չի խախտվել:

ՀՅԴ պատգամավորն արձագանքեց, որ եթե չի խախտվել 22-րդ հոդվածը, սա նշանակում է, որ այդ մասին բոլոր զեկույցները, մամուլի հրապարակումները, միջազգային դիտորդների հայտարարություները չեն համապատասխանում իրականությա՞նը: ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ երբ մենք  խոսում ենք թույլ տրված այս կամ այն խախտման մասին եւ այն ուղղակիորեն կապում ենք ընտրական գործընթացների հետ, պետք է գնահատական տանք, թե որքանով են այդ խախտումները ազդեցություն ունեցել ընտրությունների արդյունքների վրա:

Նիստի ավարտին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մի շարք հարցեր ուղղեց ԿԸՀ նախագահին, սակայն պատասխանները կհնչեն արդեն վաղը՝ ԱԺ նիստին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031