Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ ունեմ ներքին վստահություն, որ պետք է հաղթեմ». Արթուր Աբրահամ

Մարտ 18,2013 19:47

Մարտի 23-ին, Մագդեբուրգում (Գերմանիա), կկայանա բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցի ռևանշ-մենամարտը:
Այսօր` մարտի 18-ին, Մագդեբուրգում կայացած ասուլիսի ժամանակ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ այդ մենամարտից ինքն ակնկալում է հաղթանակ: «Միշտ ունեմ ներքին վստահություն, որ պետք է հաղթեմ: Ինձ համար դա է կարևորը: Լավ է մեռնել, քան ծնկի իջնել ռինգում»,- ասել է մեր հայրենակիցը:
Ամեն անգամ ռինգ դուրս գալը եւ հաղթելը, Աբրահամի խոսքով, իր համար պատվի հարց է եւ նա ամեն ինչ անում է հաղթելու համար՝ արդարացնելու իր մարզչի, իր հարազատների, ընկերների, համայն հայության եւ իր մարտարվեստի երկրպագուների սպասելիքները:
Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): Իսկ 2012թ. դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը տիտղոսը պաշտպանեց` պարտության մատնելով ֆրանսիացի Մեհդի Բուադլային:
Աբրահամ-Շտիգլից մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031