Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. Լինելու են նաեւ հրահանգներ

Մարտ 18,2013 19:35

Քաղաքացիական բաց խորհրդի 2-րդ նիստը քիչ առաջ ավարտվեց: Այն ամփոփեց Ր. Հովհաննիսյանը՝ ասաց, որ ուշադիր լսեց Արշակ Զաքարյանին ու Անդրիաս Ղուկասյանին եւ ողջունում է նրանց անկեղծությունը:

Պարոն Հովհաննիսյանը նորից հիշեցրեց, որ 10 նիստի ավարտին նոր իր ամբողջական գնահատականն ու ոորոշւմը կհայտնի՝ մարսելուց, վերլուծելուց հետո. «Ես որեւէ քայլ չեմ կատարելու առանց ժողովրդի, եւ ժողովուրդը ոչ մի քայլ չի անելու առանց ինձ, հասակացա՞ք: Շատ կարեւոր էր, որ Անդրիասն ու Արշակը եկան ու բաց ձեւով խոսեցին ձեզ հետ, բայց այդ նույն խոսակցությունը, որ պետք է կենտրոնանար նոր Հայաստանի իշխանության կազմավորման վրա, կեսից ավելի կենտրոնացավ ապրիլի 8-ի վրա: Գնահատում եմ անկեղծությունը, բայց սա ինքնին պետք է մտածել տա, թե ինչպես հնարավոր է այս խոսակցությունը շեղել հիմնական ճանապարհից: Ողջունում եմ սահմանադրական, քաղաքացիական ցանկացած նախաձեռնություն եւ հետ չեմ կանգնելու այդ իմ հավատամքից, բայց ապրիլի 8-ի հարգելի կազմակերպիչները չեն կարող փոխարինել ապրիլի 9-ի նոր Հայաստանի երդմնակալությունը, մեկը պետք է բերի մյուսին»:

Ըստ պարոն Հովհաննիսյանի, բայց Ռուսաստանից, Ամերիկայից ու տարբեր տեղերից ՀՀ քաղաքացիները, զգալով, որ սա համազգային պայքար է՝ եկել են ապրիլի 8-ին նախատեված երթին, ասաց՝ ուրեմն թվաբանության մեջ մեծ սխալ կա. «Փետրվարի 18-ից հետո, երբ հայ ժողովուրդը որոշեց մեր ապագա ճանապարհը՝ վստահություն հայտնելով ինձ, ես եւս անհատական պատասխանատվություն եմ կրում յուրաքանչյուր քայլի համար: Դուք ապրիլի 8-ը չէիք կազմակերպի, եթե փետրվարի 18-ին ես ու ժողովուրդը պայմանագիր չկապեինք՝ քվեի, հայ ժողովրդի զարթոնքի, ընտրության միջով… Թույլ չեմ տալու, որ որեւէ բան շեղի մեզ ճշմարիտ ճանապարհից: Ես ժողովրդավարական մարդ եմ, այդպես էլ կմնամ՝ հավասարը հավասարի հետ, բայց պահը կգա, որ որոշ բաներ հրահանգներով պետք է որոշվեն, եւ դուք էլ պատրաստ եղեք, որ հրահանգներ ընդունեք: Ոչ մի կաթիլ արյուն չի լինելու, երաշխավորում եմ: Գործող իշխանությունը, որի ժամկետը ավարտվում է ապրիլի 9-ին, պետք է հնազանդի ժողովրդին: Մի բանում համոզված եմ, որ Աստված չանի, նորից տեսնենք մարտի մեկ, չի լինելու: Բայց եթե որեւէ փորձ՝ դա լինելու է դիմացի մայթից: Այս մայթը, ժողովրդի մայթը, հրապարակը ոչ մի ձեռք պետք է չբարձրացնի: Առաջին հերթին եթե լինելու է՝ դա իմ վրա կլինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031