ՀՀ ՄԻՊ աշխատակազմի կողմից տարածված «Մարդու իրավունքների վիճակը Բնապահպանության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012» վերնագրով տեղեկատվության մեջ «Թեղուտ» ՓԲԸ գործունեությանն առնչվող ոչ հավաստի դատողության առկայության վերաբերյալ «Թեղուտ» ՓԲԸ 15.03.2013 թ. հայտարարությանն ի պատասխան՝ շրջակա միջավայրի պահպանության հարցերով Օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյանի անունից 18.03.2013 թ. տարածված տեղեկատվության կապակցությամբ հայտնում ենք, որ իրականության հետ կապ չունեն դրանում տեղ գտած հետևյալ պնդումները.
- 1. «2006թ. Թեղուտ ՓԲԸ-ին գործունեության թույլտվություն տրամադրվել է օրենսդրության մի շարք խախտումներով»:
– 2006 թ. «Թեղուտ» ՓԲ ընկերությանը որևէ նոր թույլտվություն և (կամ) լիցենզիա չի տրամադրվել ընդհանրապես:
2. «Ներկայումս հանքավայրի շահագործումն իրականացվում է նոր՝ 2010 թվականին մշակված նախագծով, որը փորձաքննության չի ենթարկվել»:
– Հարցի վերաբերյալ ընկերությունը 2012 թ. դեկտեմբերի 19-ին տարբեր լրատվամիջոցներով տարածել է և ընկերության պաշտոնական կայքում տեղակայել սպառիչ պարզաբանումներ, որոնց առկայության պարագայում խնդրի հետագա շահարկումն առնվազն տարօրինակ է:
Կարդացեք նաև
«Վալլեքս» խմբի ընկերությունների
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին