Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն Սիվիլիթասից փաստաթղթեր է պահանջել

Մարտ 18,2013 18:24

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), որը «փողերի լվացման» հատկանիշներով Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ էր հարուցել 2012թ. մայիսի 25-ին, որոշել է Սիվիլիթաս հիմնադրամից պահանջել տվյալներ և փաստաթղթեր 2012 և 2013 թվականների ֆինանսավորման աղբյուրների, ինչպես նաև դրանց տնօրինման վերաբերյալ:

ԱԱԾ-ն Հիմնադրամից պահանջում է նաև հայտնել, թե 2009- 2011 թվականներին անձերի և կառավարությունների կողմից 41 մեծ և փոքր նվիրատվությունների և դրամաշնորհների գումարները ինչպես են ծախսվել կամ տնօրինվել:

Իր հերթին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամում ստուգումները օրենքով թույլատրված 90 աշխատանքային օր հետաձգելու փոխարեն 155 աշխատանքային օր հետաձգելուց հետո տեղեկացրել է, որ պատրաստվում է ստուգել Հիմնադրամի ամբողջ գործունեությունը՝ իրականացված բոլոր ծրագրերով հանդերձ:

Արդեն շուրջ տասը ամիս տևող անհեռանկար և հորինված դատավարական ընթացակարգերը խորապես խոչընդոտել և շարունակում են խոչընդոտել Հիմնադրամի աշխատանքները՝ անհասկանալի և ծավալուն փաստաթղթաբանության անհիմն պահանջներով, աշխատակիցներին ԱԱԾ-ի կողմից տևականորեն և անհասկանալի, հետապնդման նախնական և հետագա նպատակների հետ առնչություն չունեցող հարցերի վերաբերյալ հարցաքննություններով, Հիմնադրամի բոլոր հնարավոր գործընկերներին և Հիմնադրամի հետ համագործակցած անձանց իբր Հիմնադրամի կողմից կատարված օրինախախտումների վերաբերյալ երկարաշունչ նախաբաններով նամակների և հաղորդումների ներկայացմամբ: Մինչդեռ առ այս պահը նախաքննության մարմինը չի որոշակիացրել, թե ինչ մեղադրանքների կամ օրինախախտումների բացահայտման նպատակով է իրականացվում այս տոտալ հետապնդումը, ըստ երևույթին հույս ունենալով գտնել հետապնդումների հիմնավորումը՝ ապագայում Հիմնադրամի գործունեության մյուս բոլոր հնարավոր ոլորտների ստուգումներով:

Սիվիլիթաս հիմնադրամը հայտարարում է, որ այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունեցող հետապնդում է, որի նպատակն է խոչընդոտել Սիվիլիթաս հիմնադրամի՝ քաղաքացիական հասարակության ուժեղացմանն ուղղված ծրագրերը և հատկապես լրատվական գործունեության իրականացումը: Այլ խոսքով, սա ուղղակիորեն Հիմնադրամի արտահայտվելու ազատության սահմանադրական իրավունքին օրենքով արգելված և քրեական դատավարության նպատակներով քողարկված ապօրինի միջամտություն է:

Սիվիլիթաս հիմնադրամը ՀՀ բարձրագույն իշխանություններին կոչ է անում դադարեցնել հետապնդումները և Հիմնադրամին հնարավորություն տալ շարունակել բնականոն գործունեությունը:

Սիվիլիթաս հիմնադրամի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031