Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տավուշում ինսուլինը չի հերիքում, ստիպված դիմում են նախարարին

Մարտ 18,2013 18:06

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ մարտի 18-ին մարզպետ Արմեն Ղուլարյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել է պետության կողմից կենտրոնացված գնումներով ձեռք բերված եւ մարզի բուժհաստատություններին հատկացված դեղորայքի, ինչպես նաեւ սոցիալապես անապահով խավերին անվճար դեղորայքի տրամադրման հետ կապված խնդիրներ: Խորհրդակցությունում նշվել է, որ ստացված ինսուլինի խմբաքանակը չի բավարարում առկա պահանջարկը:

Մարզպետը մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարել է մարզում ինսուլինի պահանջարկի հետ կապված գրություն ուղարկել առողջապահության նախարարին:

Իջեւանցի շաքարախտով հիվանդները «Առավոտի» թղթակցին բազմիցս բողոքել են, որ անվճար ինսուլինը չի հերիքում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031