Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էպոսագետի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվեց

Մարտ 18,2013 17:57

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում, դատավոր Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ, այսօր լսվեց ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Սիրունյանի (լուսանկարում)  վերաքննիչ բողոքը: Պաշտպանը վիճարկում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ կապված էպոսագետ թեկնածուի նկատմամբ 2 ամսով կալանք ընտրելու որոշման հետ: Դատարանը մեկ ժամ լսելով կողմերի բացատրությունները, մերժեց բողոքը:

Նշենք, որ դատարան էին ներկայացել ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը եւ վերահսկող դատախազ Հովսեփ Սարգսյանը:

Aravot.am-ին Ալեքսանդր Սիրունյանը (լուսանկարում) հայտնեց, որ բողոքարկման համար պետք է խորհրդակցի իր պաշտպանյալ Վարդան Սեդրակյանի հետ: Նա նաեւ նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանում կալանավորման հիմքերը իրենց չէին տրամադրվել, իսկ հիմա ձեռքի տակ գտնվող հիմքերը չեն տալիս երկու կարեւոր հարցերի պատասխան՝ թե ինչու է մարդը կալանավորված, եթե մարդը չի խուսափել եւ թե ինչու է կալանավորվել անձը՝ լինելով ՀՀ նախագահի թեկնածու:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031