Հակակոռուպցիոն ծրագրի ղեկավարը հույս ունի, որ ծրագրի համար հատկացված գումարները չեն հայտնվի որոշ մարդկանց գրպանում:
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «ՔՀԿ-երի եւ մեդիայի դերը կոռուպցիայի դեմ պայքարում. ընթացիկ գործողություններ եւ մարտահրավերներ» խորագրով սեմինարը:
Եվրոպական միության՝ «Հայաստանի հանրային հատվածում կոռուպցիայի իրավիճակի վերլուծություն» ծրագրի քաղաքական բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը բացման խոսքում նշեց, որ պետք է հարթակ ստեղծել Հայաստանի ՔՀկ-երի եւ մեդիայի միջեւ հակակոռուպցիոն գործունեություն ծավալելու համար:
Պարոն Սիմոնսը տեղեկացրեց, որ 2012 թվականին ծրագրի իրագործման համար ԵՄ-ի կողմից ֆինանսների նախարարությանն է փոխանցվել շուրջ 15 մլն եվրո, եւ նախատեսվում է առաջիկա չորս տարիների ընթացքում այդ գումարը հասցնել մինչեւ 100 միլիոնի:
Կարդացեք նաև
Ծրագրի թիմի ղեկավար Լոնդա Էսաձեն ընգծեց, որ կոռուպցիան Հայաստանի համար դեռեւս շատ լուրջ խնդիր է հանդիսանում, ինչպես այլ զարգացող երկրների համար:
Սեմինարին հրավիրված «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, խոսելով կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության մասին, ասաց.
«Մինչեւ հիմա որեւէ տեղեկության չկա, թե ինչ է արվել այդ ծրագրի միջոցառումների շրջանակում: Հայտնի չէ՝ որ մասն է արվել, որ մասը՝ ոչ»:
Աշոտ ԱԹԱՅԱՆ