«Նեմո» ընկերությունը, որը «Արդավի» ՍՊԸ-ից տարածք էր վարձակալել Դելֆինարիումի կառուցման նապատակով, Դելֆինարիումն ապամոնտաժելուց հետո պարտավոր է տարածքը բերել նախկին տեսքին եւ հետ վերադարձնել:
Այսօր Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուներից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ է կառուցվելու Դելֆինարիումի տեղում: Ըստ որոշ տեղեկությունների, ապամոնտաժված Դելֆինարիումի փոխարեն հյուրանոց է վեր խոյանալու:
Մեր հարցին, քաղաքապետարանից հայտնեցին, որ նշյալ տարածքի համար որեւէ նոր նախագիծ չկա:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հոկտեմբերի 29-ին երկու տնտեսվարողներ` «Նեմո» եւ «Արդավի» ընկերությունները, քաղաքապետարանի մասնակցությամբ եռակողմ պայմանագիր էին կնքել, որով «Արդավի»-ին 60 տարով վարձակալության տրված 40.404.26 քառակուսի մետր տարածքից 14.44.87 քմ մակերեսով տարածք հատկացվել էր «Նեմո»-ին` Դելֆինարիումի համար:
2013-ին արդեն երկու ընկերությունները կրկին դիմել են քաղաքապետարան` սույն պայմանագիրը լուծարելու խնդրանքով: Նույն պայմանագրով «Նեմոն» պարտավորվել էր տարածքը շահագործելուց հետո նույնությամբ հանձնել վարձատուին` Արդավի» ՍՊԸ-ին:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ