Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավակնում են 2012 թվականի լավագույն պարտիա անվանակարգին

Մարտ 18,2013 17:30

«Chesspro» ինտերնետային հանդեսն անցած տարի տարբեր միջազգային մրցաշարերում խաղացված հազարավոր պարտիաներից ընտրել է 38-ը, որոնք հավակնում են 2012 թվականի լավագույն շախմատային պարտիա անվանակարգին:

Ցուցակում առաջինը նշված է «Tata Steel» գերմրցաշարի «A» խմբում խաղացված Անիշ Գիրի-Լեւոն Արոնյան պարտիան, որում խաղարկված թագուհու գամբիտում սեւերով հանդես եկող Արոնյանը 43-րդ քայլում պարտության է մատնել Անիշ Գիրիին:

Եթե Լեւոն Արոնյանի պարտիաներն ամեն տարի տեղ են գտնում տարվա լավագույն շախմատային ստեղծագործությունների շարքում, այս անգամ հաճելի անակնկալ էր` այդ ցուցակում երկու անգամ հանդիպել հայաստանցի միջազգային վարպետ, 20-ամյա Վահե Բաղդասարյանի անվանը: Մասնագետ-փորձագետները Վահեի, որի անհատական գործակիցը գրեթե 2400 է, խաղացած պարտիաներից ընտրել են երկուսը. «Aeroflot Open»-ում` Նիկոլայ Կաբանովի եւ Չիգորինի հուշամրցաշարում` Դենիս Եվսեեւի հետ, որտեղ երկուսում էլ Վահեն հաղթել է մրցակիցներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031