Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վերջում էլի տուժելու է ժողովուրդը». Ռուբեն Թովմասյան

Մարտ 18,2013 17:21

ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց հետընտրական զարգացումների և առաջիկա անելիքների մասին:

«Այսօր Հայաստանում ծանր քաղաքական իրավիճակ է, որը կարող է լինել պայթունավտանգ` ուղեկցվելով շատ անկանխատեսելի երևույթներով: Այն առճակատումը, որ այսօր գոյություն ունի իշխանությունների և ժողովրդի միջև, որն արտահայտվում է Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով՝ լավ բանի չի բերի»,- ասաց Ռուբեն Թովմասյանը:

Ռուբեն Թովմասյանը նույնպես այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն նրանց խոսակցությունը ծավալվել է միայն Հովհաննիսյանի առողջականի շուրջ:

Հայաստանի կոմունիստական կուսակցության և Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցության միջև գոյություն ունեն լուրջ տարաձայնություններ, և քաղաքական առումով, և տնտեսական առումով, և միջազգային ասպարեզում առանձին երկրներին տված գնահատականներով:

Ռուբեն Թովմասյանը շարունակեց. «Ես կարծում եմ, որ նախագահի թեկնածուն չպետք է գնար հացադուլի ճանապարհով: Եթե դու գնում ես երկրի իշխանությունը վերցնելու և կանգնում ես հացադուլի, որը վերջնական պայքարի ձևն է,սա այնքան էլ սազական չէ նախագահի թեկնածուին»:

«Ես ցավով եմ խոսում իմ ժողովրդի վիճակի մասին: Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է մեծացներ իր միջոցները, որ զգացվեր, որ սա իրոք համաժողովրդական պայքար է: Իմ կարծիքով սա Րաֆֆիի ամենամեծ սխալն էր»,- ասաց Թովմասյանը:

Թովմասյանը խոսեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության մասին, որ «միայն իմ դիակի վրայով տեղի կունենա նախագահի օծումը», նշելով, որ չէր ուզի Րաֆֆին դիակ դառնար և այդպիսի երևույթ լինի, որը կմնա Հայաստանի պատմության մեջ, որպես մի խայտառակ երևույթ:

Ռուբեն Թովմասյանը նաև նշեց, որ հավանական չի համարում Հովհաննիսյանի և Սարգսյանի միջև հանդիպումը:

Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Գլխավոր կոմունիստը,՝ հազարապատիկ ավելի ընդունելի է քան կեղծ Նժդեհականները միայն այն
    պատճառով, որ մի գուցե նրանց ուղեղի ծալքերը կարծրացած է կոմունիստական ցնդաբանության
    վրա և այլ բան չեն ընդունում: Կեղծ Նժդեհականների խաշակալած ուղեղները,՝ վերտիոզ կարող են
    պահի տակ լղոզվել ցանկացած հիմարության, միայն մեջը շահ լինի, առավել ևս եթե թալանի հոտ է
    գալիս: Նրանք նույնիսկ սատանայի հետ գործարքի կգնան, և կգտնեն արդարացում: Հարցը նրանում
    է, թե՛ Ռաֆֆին ինչի՞ մասին պետք է երկխոսի դրանց հետ, բացի հայկական բջությունից երբ ասվում է, որ ,,ամեն ինչ խոսալու վրա է,,: Կա ևս մեկ այլ համոզնունք, որ իբր,՝ ,, իսկությունը, ճշտությունը ծնվում է վիճաբանության մեջ,,: Այս աֆորիզմը, իմ իմացած ամենահակասականներից է, քանի, որ եթե խոսքը երկու խելացիների մասին է, ապա նրանք նույնիսկ կես խոսքից իրար հասկանում են,՝ օրինակ կեղծ Նժդեհականները, որոնք միանշանակ համատարած թալանի կողմն են, և վիճաբանություն կարող է ծագի,՝ թե ով որքան է թալանելու, ինչու և որտեղից:
    Իսկ երբ նպատակները բացարձակ հակադիր են, Ռաֆֆին ի՞նչ խոսի, և ի՞նչ համաձայնության գա:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031