Մարտի 18-ի երեկոյեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վատիկան, ուր մարտի 19-ին ներկա կգտնվի Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս Պապի գահակալության արարողությանը:
Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ