«Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում». Պուբլիլիոս Սիրոսի խոսքերին հետևելով ու խղճի պատժամիջոցներից հեռու մնալով՝ այսօր որոշեցինք թույլ տալ երիտասարդներին արտահայտվել, հասնել այնտեղ, ուր երևակայությունն ու միտքը կտանեն: Օրվա անսպասելի հարցն էր՝ ու՞մ է պետք պատժել:
«Ամեն մեկս էլ մեր բաժին մեղքն ունենք, բայց շատերս դա չենք ընդունում, ուստի եկեք ներենք միմյանց, ու ոչ մեկս էլ չպատժվենք», – ասաց 19-ամյա Լիլիթը 🙂
«Մենք հեշտությամբ ենք ներում նրան, ում ընդունակ չենք պատժելու», – մեջբերելով հայտնի խոսքերը՝ 23-ամյա Ալիսն ասաց. «Թող ոչ ոք մեղք չգործի, որ մենք ստիպված չլինենք պատժելու փոխարեն ներել»:
«Եկեք պատժենք նրան, ով մեղավոր չէ, – ասաց 20-ամյա Գոհարն ու ավելացրեց, – դե չխախտենք չգրված օրենքները էլի»:
17-ամյա Արաքսյան էլ հարցը լսելուն պես ծիծաղեց ու ասաց. «Ինձ պատժեք, ընկեր Մելքոնյան, ես էի իրան հարց տալիս» 🙂
«Ինձ՝ սիրելու, քեզ՝ հարցնելու և նրան՝ դրան արժանանալու համար», – ժպտում է 19-ամյա Մարին 🙂
Տիգրանուհի Թասլակյան