Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյան. «Եկեք իմ մարդկային արժանիքները մի՛ քննարկեք»

Մարտ 18,2013 16:42

Այսօր Աժ նիստին մասնակցում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ 2012-ի մայիսի 6-ի ընտրությունների մասին հաղորդում է ներկայացնելու ԱԺ-ին. «ԿԸՀ-ն հանդես է եկել մի քանի առաջարկություններով, մասնավորապես դրանք վերաբերում են նախընտրական հիմնադրամների ձեւավորմանը, դրոշմակնքման համար թանաքանյութի հանմանը ընդհանրապես եւ դրոշմակնքումն առաջարկում է վերացնել՝ որպես ավելորդ ինստիտուտ, քանի որ Ընտրական օրենսգրքում կան ավելի կարեւոր ինստիտուտներ, որոնք լիարժեք կերպով կանխում են ցանկացած կրկնակի քվեարկություն: Առաջարկում ենք փոփոխություններ կատարել նաեւ Քրեական օրենսգրքում եւ ընտրակաշառքի մասին հաղորդման դեպքում չսահմանել քրեական պատասխանություն»:

Լրագրողների պարոն Մուկուչյանից հետաքրքրվեցին, թե չի՞ պատրաստվում գնալ Ազատության հրապարակ եւ հաշվի առնելով, որ դժգոհություններ կան ԿԸՀ-ի արդյունքների հետ կապված, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ խոսել, հստակություն մտցնել: Նա պատասխանեց. «Կլինի՞ որ նման քաղաքական հարցի չպատասխանեմ, որովհետեւ մեր հանձնաժողովը քաղաքական մարմին չի, իսկ դուք ամեն հարցադրմամբ փորձում եք քաղաքական տիրույթ տանել»:

Aravot.am-ի հարցին՝ զուտ մարդկայնորեն նկատի ունենք, չե՞ք պատրաստվում այցելել՝ նա պատասխանեց. «Եկեք իմ մարդկային արժանիքները մի՛ քննարկեք: Ճիշտ չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031