ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի բիզնեսների հետ կապված արդեն իրազեկում է եղել, որ ստուգումներ են անցկացվելու: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Անդրիաս Ղուկասյանը, նշելով, որ իր համախոհների բիզնեսների նկատմամբ էլ արդեն հարկային ստուգումները որպես գործիք մատնանշվել են, որ լինելու է, ինչն էլ, ըստ նրա՝ հաշվարկված էր, սպասելի, իսկ իրենք պատրաստվել էին . «Այդ ստուգումների հետ կապված, մենք պետական մարմիններից իրազեկում ենք ստացել, բայց այս պահին մանրամասներ չեմ կարող հրապարակել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ