Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչներին հերթական անգամ խոստացան

Մարտ 18,2013 15:54

Երեւանի 32 եւ 33 թաղամասերի բնակիչների համբերության բաժակը լցվել է։ Նրանք այսօր եկել էին Երեւանի քաղաքապետարան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպելու։

«Բնակիչները չեն կարողանում ապրել եւ սպասել, թե իրենց բնակարանների հարցը երբ կլուծվի։ Հարց ես տալիս՝ պատասխան չկա, նամակ ես գրում՝ պատասխան չկա, ոչինչ չես հասկանում»,-ասաց բնակիչներից Թամարա Սարգսյանը։

Կառավարության որոշմամբ Երեւանի կենտրոնի այս թաղամասերը 2007 թ-ին ճանաչվել են հանրային գերակա շահ։ 180 ընտանիք զրկվել է տանիքից, ապրում է վարձով: Նրանց 3 տարվա ընթացքում փոխհատուցում էին խոստացել նրանց տների դիմաց: Այսօր ոչ խոստացած բնակարանները կան եւ ոչ էլ իրենց նախկին տները. «Հիմքը, որ փորել են, նույն ձեւ է մնում, դարձել է աղբանոց, նույնիսկ ծառեր են աճել մեջը»։

Հաշվի առնելով եղանակային պայմանանները, իրենց խաբված համարող բնակիչները քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա չանցկացրեցին։
Իրենց խնդիրը մեկ անգամ եւս ներկայացրեցին քաղաքապետարանի դահլիճում։

Այդ ընթացքում քաղաքապետարան ներկայացավ «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչը եւ խոստացավ մինչեւ ապրիլի մեկը սկսել բնակարանների տրամադրման գործընթացը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031