Լրահոս
Օրվա լրահոսը

Եղանակային փոփոխությունների պատճառով ավելի շատ մարդ է դիմել հոգեբաններին

Մարտ 18,2013 15:42

Անցումային շրջաններում եղանակային փոփոխությունները իսկապես կարող են իրենց ազդեցությունը ունենալ տրամադրության վրա, եւ եթե մարդը ունի սրտանոթային կամ խրոնիկական հիվանդություն, ապա այս շրջանում դրանք կարող են սրվել, դրա համար էլ խորհուրդ է տրվում այս շրջանում վերանայել բուժման ընթացքը: Այսօր «Հայացք» ակումբում այս մասին ասացին Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զեյվելյանը եւ ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը:
Եղանակային փոփոխություններն, ըստ մասնագետների, ազդում են մարդու տրամադրության, հոգեկան վիճակի վրա, ինչպես նաեւ կարող են հանգեցնել  խրոնիկական եւ սրտանոթային հիվանդությունների:
Խաչատուր Գասպարյանի խոսքերով, անցումային շրջաններում եղանակային փոփոխությունները, իսկապես, կարող են իրենց ազդեցությունը ունենալ տրամադրության վրա, եւ եթե մարդը ունի սրտանոթային կամ խրոնիկական հիվանդություն, ապա այս շրջանում դրանք կարող են սրվել. «Եթե ամռանը կամ ձմռանը մի շաբաթվա ընթացքում մեզ դիմում են 12-14 հոգի որեւէ խնդրով, ապա հիմա մի շաբաթվա ընթացքում դիմելիությունը աճում է 25-30 հոգի»:

Աշնան կամ գարնան ժամանակահատվածում, հոգեբանի խոսքերով, հնարավոր են ոչ միայն  ընկճված տրամադրություն, այլեւ կարող են առաջանալ գերակտիվություն հիշեցնող խնդիրներ. «Սկսում են խաղամոլությամբ զբաղվել, մարդիկ  անիմաստ, առանց իրենց հաշիվ տալու գործողություններ են կատարում, այսպիսով հոգեկան պրոցեսը կարող է խանգարվել ոչ միայն դեպրեսիայի ձեւով, այլեւ հոգեկան պրոցեսների ակտիվացմամբ»:
Պարունակ Զեյվելյանն ասում է, որ չկա կոնկրետ վիճակագրություն այս տարի սրտանոթային կամ խրոնիկական  հիվանդությունների դիմելիության վերաբերյալ, սակայն, ըստ նրա, այդպիսի տենդենց միշտ եղել է՝ խրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումներ:
Մասնագետները, հիվանդությունների սրացումից խուսափելու համար, նախ խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ վարել եւ ճիշտ կազմակերպել իր հանգիստը. «Խնդիր կա, որ մենք ճիշտ հանգստանալու մշակույթ չունենք, գնում ենք  քաղաքից դուրս հանգստանալու ու մեր մարմինը ծանրաբեռնում ենք ավելորդ ուտելիքներով, կերակուրը այնքան շատ ենք օգտագործում, որ վերջիվերջո դա դառնում է ավելորդ հոգնածություն»,- ասում է պարոն Գասպարյանը: Իսկ  թե որն է առողջ ապրելակերպը, մասնագետները մեկնաբանում են, որ դա չծխելն է, ճիշտ սնվելը, սպորտով զբաղվելը:

Սուսաննա ՕՀԱՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031