Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թեղուտ» ՓԲԸ-ին արձագանքում է Շրջակա միջավայրի պահպանության հարցերով Օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյանը

Մարտ 18,2013 15:35

Մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. Տարեկան զեկույցի ՀՀ բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն արձանագրելիս նշվել է նաև, որ դեռևս իր լուծումը չի ստացել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրըշահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը, ինչի վերաբերյալ առկա են եղել բազում ահազանգեր բնապահպանների կողմից: Ելնելով Թեղուտ ՓԲԸ-ի արձագանքից` կարծում ենք ճիշտ կերպով չի հասկացվել արձանագրվածթերության էությունը, հետևաբար հարկ ենք համարում ավելի մանրամասն ներկայացնել խնդրի էությունը:

Այսպես, բնապահպանների կողմից բազմիցս բարձրացվել է այն խնդիրը, որ 2006թ. Թեղուտ ՓԲԸ-ին գործունեության թույլտվություն տրամադրվել է օրենսդրության մի շարք խախտումներով, ինչն էլ 2011թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը Քիշնևում տեղի ունեցածՕրհուսի կոնվենցիայի գերագույն մարմնի` Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների հանդիպման ժամանակ հաստատել է նաև Կոնվենցիայի Համապատասխանության Կոմիտեն: Թիվ ACCC/C/2009/43 հաղորդման առնչությամբ Կոմիտեն արձանագրել է, որԹեղուտի հանքի շահագործման լիցենզիա ստանալու ընթացքում թույլ են տրվել կոնվենցիայի, այսինքն` Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս կազմող օրենքի խախտումներ: Անհրաժեշտ ենք համարում առանձնահատուկկերպով շեշտել նաև, որ Կոնվենցիայի Կողմերի որոշումը ունի բարձր իրավաբանական ուժ և պարտադիր է կատարման պետության կողմից: Կոնվենցիայի Կողմերի հանդիպման ժամանակ հաստատվել է Համապատասխանության կոմիտեի եզրակացությունն այնմասին, որ Հայաստանը ձախողել է Կոնվենցիայի իրականացումը:

Ավելին, Թեղուտի պաշտպանության կոմիտեն Պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ ներկայումս հանքավայրի շահագործումն իրականացվում է նոր՝ 2010 թվականին մշակված նախագծով, որը փորձաքննության չի ենթարկվել, ինչի կապակցությամբբնապահպանության նախարարությանը պահանջ է ներկայացրել ստուգումներ իրականացնել Թեղուտի հանքավայրում, սակայն մինչ օրս Բնապահպանության նախարարությունից որևէ պատասխան չի ստացվել:

Այսպիսով, Պաշտպանի զեկույցում նշված խախտումները, համաձայն որի` մինչ օրս լուծում չի ստացել «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը, վերաբերում է նախ` 2006թ. Կազմակերպությանը լիցենզիայի տրամադրմանգործընթացում առկա խախտումներին, ինչպես նաև գործունեությունը նոր` չլիցենզավորված ծրագրով իրականացնելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031