Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերգեյ Գալոյանը Ռավշան Ջանիեւին մահացած չի համարում

Մարտ 18,2013 15:20

Ինչ վիճակում է գտնվում քրեական աշխարն այսօր և ինչ հնարավոր առճակատումներ կլինեն ապագայում` քրեագետ Սերգեյ Գալոյան մեկնաբանությամբ:

«Հունվարի  16-ից հետո ամբողջ աշխարհը խառնված է իրար: Ռուսաստանում  և Եվրոպայում կրիմինալ աշխարհը շատ բան է փոխում: Մեկ մարդու մահը ողբերգություն է, շատերի մահը վիճակագրություն»,- այս մասին այսօր «Ֆորում» մամուլի ակումբում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:
Ըստ Գալոյանի` «Օրենքով գող»-ը այն մարդն է, ով կրիմինալ անցյալ ունենալով, քրեական հիմնարկներով անցնելով, ստանալով «օրենքով գողերի» հովանավորություն` «սխոդկայի» ժամանակ ճանաչվում է «օրենքով գող»:
Քրեագետը ներկայացրերեց երեկ երեկոյան իր ձեռքի տակ հայտնված տվյալները, ըստ որոնց` հունվարի 16-ից մինչև այսօր երկու կողմերից  125 մարդ է սպանվել:
Սերգեյ Գալոյանի խոսքով` Տարիել Օնիանինի (Տարոն) կլանի  կողմնակիցները կարծես թե լուծված են համարում վրեժը, ինչը չի կարող ասել Ուսոյանի կլանի կողմնակիցների մասին և այս վրեժը կշարունակվի լուծվել այնքան ժամանակ, քանի դեռ չի եկել մեկը, ով կհանդարտեցնի կրքերը:
Ըստ բանախոսի`  Դեդ Հասանի աթոռը երբեք թափուր չի մնա: Նա կարծում է, որ այդ աթոռին կհայտնվի կամ հայազգի Արմեն Ղազարյանը` «Պզո» մականունով, կամ «Օրենքով գող» Զախարի Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ), ով  գտնվում է իսպանական բանտում: «Շուտով Քալաշովի բանտարկության ժամկետը կլրանա, և նա գարնանն արդեն ազատության մեջ կլինի: Ամենահավանական թեկնածուն նա է, ով նաև կհանդարտեցնի այսօրվա կրիմինալ աշխարհում տիրող վրեժխնդրությունը»:
Ինչ վերաբերում է Արմեն Ղազարյանին, բանախոսը  հավելեց. «Իր իրավունքներն է ուզում ներկայացնել Արմեն Ղազարյանը, որի հավակնությունները չեմ կարծում, որ մեծ կլինեն, քանի որ նա այնքան էլ մեծ թափ չունի, բայց այս երկու ուժերից մեկը կհաջորդի Դեդ Հասանին»:
Ինչ վերաբերում է ադրբեջանական քրեական խմբավորման ղեկավար Ռավշան Ջանիեւի՝ «Ռավշան Լենքորանսկի» մականունով, մահացած լինելուն, ապա Գալոյանը  դրան չի հավատում: «Ռավշան Ջանիևի վրա կրակել են մարտի 1-ն և մինչև 2-3-ը կասկածներ կային, և պարզեցին, որ մարտի 5-ին կլինիկաներից մեկում նա մահացել է: Եղբայրն էլ ասում է, թե ինքը խոսել է հեռախոսով նրա հետ, բայց փաստն այն է, որ նա մինչև այսօր որևէ հեռախոսազրույց չի ներկայացնում, բայց ես մտածում եմ, որ նա չի մահացել»:
Բանախոսը, անդրադառնալով «Օրենքով գողերի» Վրաստան վերադառնալուն, ասաց, որ այսօր համար մեկ իշխանավորը Իվանիշվիլին է: Ինչպես Իվանիշվիլին, այնպես էլ  աշխարհի մեծահարուստների մի մասը կապված է այդ աշխարհի հետ: «Եվ քանի դեռ քաղաքական իրավիճակը Վրաստանում կարգավորված չէ, կարող է անընդհատ մտնեն, դուրս գան»,-ասաց  նա:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031