Անցյալ շաբաթավերջին մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ազատության հրապարակում ելույթ ունենալուց հետո սիրված դերասան Վարդան Պետրոսյանի մուտքն արգելվել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան (ՀՖՀՀ): ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամ, Ֆրանսիական համալսարանի դասախոս Վարուժան Ավետիքյանն էլ է իր ֆեյսբուքյան էջում դժգոհել այդ միջադեպից:
Aravot.am-ը այս առիթով ՀՖՀՀ-ից մեկնաբանություն խնդրեց: Համալսարանից ստացվեց ՀՖՀՀ-ի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուայի հետեւյալ պարզաբանումը. «Հայաստանում Ֆրանսիական համալսարանը մեղադրվում է իր տարածքում հանդիպում-բանավեճի կապակցությամբ: Այս առիթով ցանկանում ենք հստակեցնել, որ ՀՖՀՀ-ի ղեկավարությանը երբևէ պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես չեն դիմել, ինչպես որ կարգն է: Ընդհակառակը, ղեկավարությունն այդ հանդիպման վերաբերյալ տեղեկացել է միայն փակցված անանուն հայտարարություններից: Հանդիպումը մերժելով հստակորեն կիրառվել է համալսարանի գործունեության վերաբերյալ ներքին կանոնակարգը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ