Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջհանգիրյան. «Ես պետք է բարոյական իրավունք ունենամ, որ հորդորեմ Րաֆֆիին դադարեցնել հացադուլը»

Մարտ 18,2013 14:50

ՀԱԿ պատգամավորը իմաստ չի տեսնում այցելելու Րաֆֆի Հովհաննիսյանին

«Ես իմաստ չեմ տեսնում: Այդպես այցելելու կամ չայցելելու խնդիրն էլ չեմ կարեւորում»,- այսսօր այսպիսի պատասխան տվեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, երբ Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե զուտ մարդկայնորեն ինչո՞ւ չի այցելում Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ինչու չի, ասենք հորդորում, որ հացադուլը դադարեցնի:
Նրա խոսքերով՝ «Ես մեկուսարանում էլ հացադուլ չեմ արել, երբ իմ քաղբանտարկյալ ընկերները հացադուլ էին անում: Ես գտնում եմ, որ դա շատ թույլ քայլ է քաղաքական պայքարի, երբ մեկուսարանում մենք  անազատության մեջ, վատ սանիտարահգիենիկ պայմաններում գտնվելով, փակ տարածքում, դեռ մի հատ էլ հացադուլ անենք: Առավել եւս, որ մեր ժողովրդի 36 տոկոսը պաշտոնական տվյալներով աղքատ է, այսինքն՝ սոված է կամ կիսասոված է: Հիմա էս ֆոնի վրա ես չեմ կարող գնահատել դա՝ որպես ուժեղ քայլ: Դրա համար էլ ես չեմ տեսնում իմաստ»:
Իսկ թե ինչո՞ւ չի հորդորում որպես մարդ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Գիտե՞ք ինչ կա, ես պետք է բարոյական այդպիսի իրավունք ունենամ, որ գնամ հորդորեմ: Այսինքն, ենթադրվում է, որ ես պիտի մասնակից լինեի այդ որոշման կայացմանը, որ հիմա էլ գնամ հորդորեմ հակառակ որոշումը կայացնել: Չեմ կարծում որ իմաստ ունի, առավել եւս՝ որ մեր խմբակցության ղեկավարը, քարտուղարը այցելել են, վստահ եմ՝ նաեւ հորդորել են, որ դադարեցնի այդ պայքարը: Ի՞նչ է, այնտեղ հերթագրո՞ւմ են, հա՞, ինչ-որ, թե ով գնաց, ով չգնաց: Այդպիսի խնդիր ես չեմ տեսնում»:
Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը առաջարկեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որ խորհրդարանը անմասն չմնա այն գործընթացներից, որոնք այսօր կատարվում են խորհրդարանից դուրս: Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ՀԱԿ-ը սպասում էր, որ ձեւաթուղթ կբերեին՝ արտահերթ նիստի համար, բայց իրենք այդպիսի ձեւաթուղթ չստացան, թե չէ կմիանային. «Մենք չենք մասնակցել արտահերթ նիստի քննարկումներին: Դուք երեւի տեղյակ եք, որ ՀԱԿ-ին չեն հրավիրել: Բնական է, որ մենք այդ քննարկման խոհանոցից տեղյակ չենք, ուստի ոչ մի կերպ չենք վերաբերվում, թե ինչու է Ռուբեն Հակոբյանը դադարեցնում բանակցություններին մասնակցելը: Ես միայն ասացի, որ մենք կողմ էինք արտահերթ նիստի հրավիրման այդ նախաձեռնությանը եւ պատրաստ էինք ամբողջ  խմբակցությամբ ստորագրել այդ ձեւաթղթի տակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031