Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջհանգիրյան. «Չեմ կարծում, որ Զուրաբյանը կամ Դեմիրճյանը համաձայնել են, որ իրենց անունն այնտեղ հնչի»

Մարտ 18,2013 14:29

Նա գտնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ստվերային կառավարության կազմի համար անուններ տալիս՝ բարոյական չէ նրանց չհարցնելը

Այսօր ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ բացարձակ ավագանու ընտրություններով չի զբաղվում եւ առնչություն չունի դրա հետ. «Գիտեմ, որ Կոնգրեսը մասնակցելու է, իր ցուցակի քննարկման պրոցեսի մեջ է: Ավելին ոչինչ չեմ կարող ասել»:
Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությանը չհաջողվեց այս հարցի շուրջ էլ համամբվել՝ նա պատասխանեց. «Պատճառը Հայ ազգային կոնգրեսը չի եղել, որ չեն համախմբվել: Մնացած պատճառները փորձեք կոնկրետ իրենցից ճշտեք»: Մենք հստակեցրինք՝ իրենցից ումի՞ց կոնկրետ: Նա անուններ չտվեց. «Պատճառը Կոնգրեսը չի եղել, մնացած ուժերից ճշտեք, թե ինչո՞ւ չեն համախմբել»:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ ավագանու կազմի մեջ ընդդիմադիր ուժերի համախմբում լինի, նա պատասխանեց, որ չի բացառում, որ առանձին-առանձին մասնակցեն ընտրություններին, այնուհետեւ այնտեղ մտնեն դաշնակցային պայմանավորվածությունների մեջ. «Դա էլ տարբերակ է»:
Հարցին, թե Դուք ինչպե՞ս եք պատկերացնում հետընտրական այս շիլաշփոթի շարունակությունը, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, վատ եմ պատկերացնում, դժվար եմ պատկերացում, թե ինչով պետք է ավարտվի, որովհետեւ  հստակ ինչ-որ ծրագիր ներկայացված չի, կամ գործողությունների մեջ ես այսպես տրամաբանական քայլերի հաջորդականություն չեմ տեսնում»:
Թե ի՞նչ պետք է արվեր, որ չի արվում, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Դե հիմա ես էդպես խորհուրդներ չեմ ուզում տալ, որովհետեւ թեկնածուն «Ժառանգության» առաջնորդն է, էդ քայլերը պետք է որոշի «Ժառանգությունը», թե ինչ պետք է անել: Ա՛յ, որ ես լինեի, էն ժամանակ կասեի, քանի որ ես չեմ, մենք չենք՝ Կոնգրեսը չի, այստեղ խորհուրդներ տալը անշնորհակալ գործ է: Բազմաթիվ այնտեղ գործիչներ կան, որոնք խորհուրդներ են տալիս, ես էդ խորհրդատու անձանց շրջանակի մեջ չեմ»:
Հարցին՝ Դուք հրապարակը թե՞ժ կպահեիք՝ նա վստահեցրեց, որ ՀԱԿ-ը եթե լիներ այսօր այդ պրոցեսի ղեկավարը, Կոնգրեսը կասեր, թե ինչ կաներ կամ չէր անի. «Հիմա ես ձեռնպահ կմնամ խորհուրդներ տալուց: Ես տրամաբանական քայլերի հաջորդականություն չեմ տեսնում: Այդքան բան»:
Երեկվանից Ազատությանն հրապարակում մեկնարկել են բաց քաղաքացիական խորհրդի նիստերը, որտեղ անուններ են հնչում, որոնք կարող են հետագայում կազմել Րաֆֆի Հովհաննիսյանի ստեղծելիք կառավարության մաս:
Գագիկ Ջհանգիրյանի խոսքերով՝ դա «Ժառանգության» եւ նրա առաջնորդի խնդիրն է.«Ես չեմ ուզում ոչ գնահատական տալ այդ գործընթացներին, ոչ էլ առավել եւս՝ հնչեցված ազգանուններին: Դա  իրենց կուսակցության խնդիրն է»: Մեր դիտարկմանը, որ օրինակ, հնչել է Լեւոն Զուրաբյանի անունը, կարող է հնչել նաեւ ձեր անունը, դուք ինչպե՞ս կվերաբերվեք դրան՝ նա պատասխանեց. «Գիտե՞ք ինչ կա, ես  չեմ կարծում, որ Լեւոն Զուրաբյանը համաձայնվել է, որ իր անունն այնտեղ հնչի կամ Ստեփան Դեմիրճյանը, որի անունը այնտեղ բարձրաձայնել են: Կա նաեւ բարոյականության խնդիր, որ առանց էդ անձանց հետ ինչ-որ նախնական համաձայնության իրենց անունները այնտեղ հնչեցնելը չեմ կարծում, թե դա այդքան ճիշտ բան է»:

Հռիփիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031