Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ նկատեց, որ հրապարակը արդի բովանդակություն է ստանում` ազատ քննարկումներով, բանավեճերով. «Սա է Ազատության հրապարակի հմայքը եւ ամբողջականությունը»:
Պարոն Հովհաննիսյանը նաեւ պատմեց, որ երեկ գիշեր հրապարակում մի քաղաքացի փորձել է սադրել. «Երեկ գիշեր մի սադրիչ եկավ, փորձեց բանավիճել, հայհոյանք տալ: Մեր համաքաղաքացիները, իմ տեղեկությունից անկախ, հետապնդեցին այդ դեպքը, հետո զեկուցեցին, որ այդ մարդը Աբովյանի ջրի մարդն է, որը հրապարակից դուրս եկավ եւ ոստիկանների կողմից ընդունվեց ժպիտով, եւ միասին տաքսի նստեցին ու դուրս եկան հրապարակից…բոլոր դեպքերում ոստիկանության համար սա անհրաժեշտ տեղեկություն է հետաքննություն սկսելու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ