Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը պետք է Րաֆֆի Հովհաննիսյանին ձեռքերի վրա բարձրացնի ու տանի Բաղրամյան 26». Տիգրան Կարապետիչ

Մարտ 18,2013 11:47

Այսօր «Հայելի» ակումբում «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը ասաց, որ անկեղծ ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարն ու իրեն: «Ողջունում եմ, քանի որ նրանում ժողովուրդ կա, իր համեստությունն  ինձ դուր է գալիս, որովհետեւ ասում է՝ ինձ նախագահ մի ասեք, սա ժողովրդի պայքարն է: Բացի այդ` ես համարում եմ, որ այս իշխանությունները պետք է հեռանան, եւ նրանց մեկ օր շուտ հեռանալն էլ, շատ կարեւոր է: Ասում են ապահով Հայաստան, բայց ինչով ապահով, կամ` ումից ապահով… Դեղերն այնքան թանկ են, շատերն իրենց չեն կարող թույլ տալ գնել,  օրինակ, հասարակ արյան անալիզն արժե քսան հազար դրամ, ինչպես մարդիկ գնան բժշկի»:

Կարապետիչի ձեւակերպմամբ` իշխանությանը դուր է գալիս Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի առիթով ստեղծված իրավիճակը, ըստ նրա, փաստորեն ստացվում է, որ մրցակցություն կա, բայց` «օրերից մի օր այս իշխանության վերջը կգա, նրանց իրենց աթոռներից կշպրտեն դուրս: Այս իշխանությունները պատրաստ են մեռնել իրենց աթոռների համար»:

Կարապետիչը համոզված է` «Րաֆֆի Հովհաննիսյանը սխալ է անում, որ ստավկեն դնում է գյուղերի վրա, պետք է երեւանցու վրա հիմնվել, քանի որ գյուղացին միշտ կախման մեջ է»:

«Ժողովրդական կուսակցության» նախագահը գտնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին պատրաստում են հաջորդ ընտրությունների համար, իսկ թե ով է պատրաստում, հստակ չի կարող ասել, քանի որ ամեն ինչ հնարավոր է:

Կարապետիչին դուր չի եկել այն փաստը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին հայտնվել են ՀՅԴ ներկայացուցիչներ, նրա խոսքով`«դրա համար էլ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին հավաքված ժողովուրդը պակասել է»:

Կարապետիչը նաեւ հայտնեց, թե հեռանում է քաղաքականությունից, իսկ այդ եզրահանգմանն է եկել իր մասնակցած վերջին ընտրություններից հետո. «Ես պայքարի ժամանակ կորուստներ եմ ունեցել, բան, որի հետ երբեք չի եղել: Իշխանությունը պատրաստ է մահանալու իր աթոռի համար, իսկ հակառակորդը կիսամիջոցներով է առաջ գնում,  այստեղ կոշտ միջոցներ են անհրաժեշտ: Րաֆֆին այսօր նստած է, բայց ես մարդկային առումով ցավում եմ իր համար, չէ որ սա անհատի հարց չի, ժողովրդի հարցն է, իսկ ժողովուրդը պետք է ձեռքերի վրա բարձրացնի եւ տանի Բաղրամյան 26»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031