Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը չեկավ բացատրություն տալու». Անդրիաս Ղուկասյան

Մարտ 18,2013 13:29

Այսօր  «Պոստ Սկրիպտում» ակումբում նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը,  անդրադառնալով նախագահական ընտրություններին եւ դրանից հետո ստեղծված իրավիճակին, ասաց. «Հայաստանում ավարտվեցին Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպած շինծու ընտրությունները, իսկ Սահմանադրական դատարանը վերջակետ դրեց այդ շինծու ընտրություններին: Ապրիլի 9-ին հասարակությունը պետք է որոշի` քաղաքացիական անհնազանդության տեսանկյունից ենթարկվելո՞ւ է այս կասկածելի ճանապարհով ընտրված իշխանությանը, թե ոչ»:

Ղուկասյանի խոսքով` ՍԴ-ում երկու կարեւոր հարց այդպես էլ մնաց չլուսաբանված: Մեկը` արտագաղթի հարցն է այս ընտրություններում, մյուսը` բարձր մասնակցություն ունեցող ընրատեղամասերի հետ կապված խնդիրը, քանի որ այնտեղ պետք է ստուգումներ իրականացվեր, որովհետեւ երբ մոտ հարյուր տոկոս մասնակցություն է եղել, ապա պետք է ունենալ լրացուցիչ ապացույցներ:

«Կարեւոր հանգամանք էր, որ Սերժ Սարգսյանը գար դատարան, պարզաբաներ, թե ինչ է նշանակում այն, որ ինքն էր կազմակերպել այս  ընտրությունները: Հանրությունը հնարավորություն չունեցավ դատարանում լսելու նրա բացատրությունները, իսկ դա շատ կարեւոր էր, որովհետեւ երբեք այսքան կրիմինալ ընտրություններ չենք ունեցել: Այս ընտրությունների ընթացքում երկու քրեական գործ է հարուցվել, մեկը` Պարույր Հայրկյանի մահափորձի հետ կապված, մյուսը` իմ էլեկտրոնային փոստի, որն ուրիշի կողմից նայվել էր, ինչը կապված էր իմ գործուներության հետ: Մի քանի օր առաջ այս մասով գործ է հարուցվել»,-նշեց Ղուկասյանը, որի ձեւակերպմամբ  այսօր երկրում քաղաքական ճգնաժամ է, ու եթե մինչեւ ապրիլի իննը քաղաքական ուժերը չկարողանան հաղթահարել այս ճգնաժամը, ապա հանրությունը կդիմի քաղաքացիական անհնազանդության:

Ղուկասյանը կարծում է, որ ոչ մի քաղաքական գործիչ չի կարող ցանկանալ ամեն ինչի հասնել արյան գնով, բայց`«պայքարը երկկողմանի է, եւ ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ դա իշխանությունը վաղը ուժ չի գործադրի: Իսկ ընդհանրապես միշտ էլ իշխանությունը կրում է ավելի շատ պատասխանատվություն»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031