Հորդորում են «անջատել» Զարուհի Փոստանջյանի խոսափողը, անջատել Զարուհուն եւ նրան դուրս հրավիրել ԱԺ-ից:
Քիչ առաջ սկսվեց ԱԺ նիստը, որի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին կոչ արեց հետընտրական իրավիճակին գնահատական տալու համար արտահերթ նիստ հրավիրել. «Մենք այլեւս այդ բանակցություններին չենք մասնակցի, դուք կարող էիք հրավիրել արտահերթ նիստ, մերժել մեր առաջարկը եւ առաջարկել ձեր լուծումները: Խորհրդարանը իրավունք չունի անմասն մնալ այն գործընթացներից, ինչ ստեղծվել է ներկայումս մեր երկրում: Խորհրդարանի գործառույթները տեղափոխել եք փողոց, քրեական աշխարհ, որոնք իրենք են փորձում լուծումներ տալ տեղի ունեցած իրավիճակին»: Նա պահանջեց, որ խորհրդարանը տա իր գնահատականը, ինչին Հովիկ Աբրահամյանը հակադարձեց. «Դուք խոսում եք ԱԺ-ն լուծարելու մասին եւ խորհրդարանի հեղինակության մասին»:
Ուշագրավ էր, որ երբ վարման կարգի վերաբերյալ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ձայն տվեցին, վերջինս սկսեց կարդալ մի նամակ՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին. «Սիրելի Րաֆֆի, ես փնտրում եմ, թե փետրվարի 18-ից հետո որն է ճիշտ…»:
«Անջատել խոսափողը»՝ տեղում հորդորեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հորդորելով հայտարարություն անել քննարկվող թեմաների վրաբերյալ, ոչ թե թեմայից դուրս:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանն այս անգամ առանց բարձրախոսի սկսեց դիմել լրագրողներին ու խանգարել նիստը վարողին: Նա շարունակում էր պնդել՝ «Անջատեք խոսափողը, անջատեք Զարուհի Փոստանջյանի խոսափողը»:
Զարուհի Փոստանջյանը դիմեց Հովիկ Աբրահամյանին. «Կարո՞ղ եք բացատրել՝ ո՞վ է որոշում ինչպիսի հայտարարություններ մենք անենք, ինչո՞ւ եք կանխակալ որոշում՝ ինչ եմ հայտարարելու, ձեր գործողությունները օրինակա՞ն են, թե՞ ոչ»:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքը չի որոշում, այլ՝ ԱԺ կանոնակարգ օրենքը, ըստ որի՝ պետք է հարցեր տրվեն քննարկվող թեմայի մասին:
Չնայած հորդորներին եւ անջատած բարձրախոսին՝ Զարուհի Փոստանջյանը շարունակում էր կարդալ նամակը՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին:
Մանվել Բադեյանը կոչ արեց Հովիկ Աբրահամյանին. «Դուք լիազորություն ունեք ապահովել մեր բնականոն աշխատանքը եւ դուրս բերել ելույթ ունեցողին դահլիճից: Եթե իրեն դուք դուրս չբերեք, ես դուրս կգամ»:
Հովիկ Աբրահամյանը լռեց եւ շարունակեց վարել նիստը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
մանվել բդեյանին ասեք, հանկարծ ԱԺ-ի դահլիճից դուրս չգա: Առայժմ յուրաքանչյուր խաշակալած
ուղեղով կեղծ Նժդեհական չափազանց պետք է, որ ևս մի քանի օր ձգել իրենց վախճանը:
Ոչինչ, քիչ մնաց, նրանք հոքեվարքի մեջ են,շնորհակալ եմ Զարուհի Փոստանջյանից, նա արդարության համար պայքարում միշտ էլ առաջին տեղերում է։ Շնորհակալ եմ նաև Հռեփսիմե Ջեբեջյանից, նրա անկողմնակալ հոդվածների համար։