Սույն թվականի մարտի 16-19-ին Մոսկվայում տեղի է ունենում «Intourmarket» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին Հայաստանը ներկայացնում են հայաստանյան զբոսաշրջային ընկերությունները: Ցուցահանդեսն իրականացվում է ՌԴ կառավարության, Զբոսաշրջության զարգացման դաշնային գործակալության և ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից:
Հայաստանը «Intourmarket» ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից Հայաստանի մասնակցության ապահովումը նպատակամղված է խթանել Հայաստանի զբոսաշրջային իմիջը ռուսաստանյան տարածաշրջաններում, ինչպես նաև նպաստել Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների և թիրախային այդ շուկաներում գործող ռուսական զբոսաշրջային ընկերությունների միջև գործընկերային կապերի հաստատմանը:
Ցուցահանդեսին այս տարի նախատեսվում է 143 երկրների շուրջ 1400 ընկերությունների, 80 հազար այցելուի և 300 լրագրողի մասնակցություն:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
Հանրային կապերի գրասենյակ