Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատապարտյալի իրերը չեն տալիս

Մարտ 18,2013 12:26

Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 8 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Խաչատրյանը, երբ դեռ գտնվում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, այս տարվա հունվարի 10-ին նամակով դիմել էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչ Ա.Ավետիսյանին, որպեսզի իր իրերը՝ ժամացույցը, հեռախոսը եւ 94 000 դրամը հանձնեն մորը՝ Ազնիվ Խաչատրյանին:

Իրերը չէին հանձնել մորը:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ժամանակավոր պաշտոնակատար Գ.Սարգսյանից  էլ գրություն էր ստացվել, թե դատապարտյալի կողմից նման դիմում չի ներկայացվել իրենց՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն առաքելու համար:

Դատապարտյալը երրորդ դիմումն է ուղարկել:

Արթուր Խաչատրյանը 2011թ.մայիսի 24-ից ազատազրկվել է, նրա դատավճիռը բողոքարկվել է նաեւ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան: Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, սակայն այդքանով հանդերձ, ինչպես մայրը՝ Ազնիվ Խաչատրյանը, մեր հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որդու իրերը դեռ տեղ չեն հասել: Նկատենք, որ դատավճռով բռնագանձում չի տարածվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031