«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ պատմեց, թե նախորդ օրն ինչ է խոսել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
Նրա խոսքերով՝ «Իմ զրուցակիցը Սերժ Սարգսյանն է, ու ինձ ոչ մի առաջարկ չի ուղարկել: Պարոն Աբրահամյանի այցը քաղաքավարական այց էր, ինքը ցանկանում էր լուծում գտնել այս վիճակին: Իրեն չեմ դիտում որպես սուրհանդակ կամ միջնորդ, Սերժ Սարգսյանը կարող է գրավոր կամ բանավոր իր առաջարկները ներկայացնել: Պարոն Աբրահամյանը չի կարող պարոն Սարգսյանի անունից ինչ-որ բան առաջարկել»:
Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ էապես համաձայն չէ պարոն Աբրահամյանի հետ, որովհետեւ «ինքը գնահատական տվեց այս վճռորորոշ հանգրվանի՝ իմ հաց չուտելու մասին, եւս ես վերջին անգամ եմ ասում, այդ վերջնագիրն ուղղված է ոչ ոքի, բացի… Աբրահամյանը կարգավիճակ չունի ինձ առաջարկ անելու, թող չասի, որ իմ հաց չուտելն անընդունելի վերջնագիր է, դա վերջնագիր է առաջին հերթին ինձ»:
Կարդացեք նաև
Արփինե Սիմոնյան