Լրահոս
Օրվա լրահոսը

Աղաբաբյան. «Սերժ Սարգսյանն այդքան էլ չի ատում իր ժողովրդին» (Տեսանյութ)

Մարտ 18,2013 12:19

Մտավորականները` ներկայիս քաղաքական իրավիճակի մասին

 «Ներկա պահին քաղաքական վիճակն անկանխատեսելի է: Մի քանի որ առաջ խիստ համոզված էի, որ շարժումն ազգի համար դրական ելք կունենա, որովհետեւ ժողովրդի մեծամասնությունը իշխանափոխություն է պահանջում, չնայած ոչ բոլորն են կարողանում գալ Ազատության հրապարակ,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց  արձակագիր Հովիկ Վարդումյանը, ապա հավելեց,-Շարժումն ազգային-ժողովրդական է, եւ ես համակրում եմ դրան: Իսկ թե ինչ վերջ կունենա, ոչ մեկ մաթեմատիկ կամ մարգարե չէ, որ ասի: Պարզապես այնպիսի մարդիկ մտան շարժման մեջ, որ վստահ չեմ նրանց ազնվության վրա: Ինձ համար ողբերգություն  է դա, ես հանգիստ չեմ կարողանում քնել գիշերները: Օրինակ` Փաշինյանին ես չեմ հավատում, որովհտեւ արդեն մի անգամ «տեսել» եմ նրան: Պարտադիր չէ բոլորի անուններն ասեմ, ինձանից լավ գիտեք, ուղղակի ուզում եք կռիվ սարքել»:

«Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար, Արցախյան ազատամարտիկ Գագիկ Գինոսյանն ասաց, որ գրեթե ամեն օր լինում է Ազատության հրապարակում եւ փորձում «ձեռքը զարկերակի վրա պահել». «Ասում են, թե ես Րաֆֆի Հովհաննիսյանին եմ զորակցում: Տարիներ շարունակ մենք մտերիմներ ենք, եւ «Կարինին» նա աջակցել է: Բայց ես ոչ մեկին զորակցելու միտում չունեմ, ես ժողովրդին եմ զորակցում: Ժողովուրդն ընդվզում է եւ հասկանում, որ այլեւս այսպես չի կարելի»: Գինոսյանի կարծիքով. «Յուրաքանչյուր մտավորական պետք է ժողովրդի կողքին լինի, ոչ թէ մյուս մտավորականի վրա ցեղ շպրտի»:

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի խոսքով. «Մենք հեշտությամբ չենք ձեռքբերել մեր երկիրը եւ  ազատագրել Արցախը, որ կարողանանք հեշտությամբ էլ հաշտվել այն մտքի հետ, որ մի «խումբը» երկիրը խոպան է դարձրել եւ հոշոտում է ժողովրդին: Օպտիմալ ճանապարհ է պետք գտնել»:

Գեղանկարչի համոզմամբ. «Սերժ Սարգսյանն այդքան էլ չի ատում իր ժողովրդին եւ կգնա այնպիսի քայլերի, որ չկորցնենք այն, ինչ ունենք» Պարոն Աղաբաբյանը մտավախություն ունի, որ Հայաստանն աստիճանաբար կդատարկվի. «Այդ պատճառով պետք է կոմպրոմիսային տարբերակի դիմել»:

Ինչ վերաբերում է մտավորականությանը, Նիկոլ Աղաբաբյանի դիտարկմամբ. «Մտավորականությունն էլ պետք է իր տեղում լինի եւ չվախենա մի բան ասել: Բայց երկիրը բռնապետություն է դարձել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հենց բռնապետության ժամանակ պետք է մտավորականությունը ցուցաբերի իր մտահոգությունը,
    այլ ոչ՝ սպասի թե ինչպես է վերջանալու, նոր շարադրի իր հետևությունները:

  2. dyadyur says:

    Մտքի ինչպիսի փայլատակում.գեղանկարչի համոզմամբ Ս.Սարգսյանը ԱՅԴՔԱՆ ԷԼ ՉԻ ԱՏՈՒՄ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ: Դե իհարկե չի ատում,ուղղակի զզվում է: Բավական է ելույթների ժամանակ նայել ՆՐԱ դեմքի արտահայտությանը:Թևավոր արտահայտություն,որը կարելի է գրել մեր ԶԻՆԱՆՇԱՆԻ վրա:

  3. Կարո Մելիքյան says:

    Եթե այդքան չի ատում՝,բայց չի էլ սիրում։

  4. Կարո Մելիքյան says:

    Անտարբերությունը ժողովրդի հանդեպ՝ շատ ավելի վատ է ,քան ՍԻՐԵԼ ՉՍԻՐԵԼԸ և ցանկացած ժամանակ՝ այդ ԺՈՂՈՎՐԴԻՆ օգտագործում է ՝որպես ՝,,հրանոթի միս,,։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031