Այսօր, մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 57-ամյա Մկրտիչ Ալեքսանյանի վարած «Գազել 32 213» մակնիշի 3208 Լ համարանիշի ավտոմեքենան, Սևան-Երևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Ըստ հավաքվածների՝ վթարի պատճառը մերկասառույցն է եղել:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի: