Aravot.am-ը օրեր առաջ տեղեկացրել էր, որ 2 անչափահասների մոր՝ Սիլվա Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:
Ի նշան իր նկատմամբ անարդարության` Սիլվա Խաչատրյանը 3 օր առաջ հայտարարել է հացադուլ: Նա իր պաշտպանի՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեղամ Հակոբյանի (լուսանկարում) միջոցով, փոխանցել էր, որ երկու անչափահաս երեխաներն ու 86-ամյա մայրը մնացել են փողոցում. Մի երեխայից երկար ժամանակ տեղեկություն չունի, կորել է, ուստի իր ապրելը այլևս իմաստ չունի, քանի որ հորինված քրեական հետապնդում է իրականացվում, իրեն կալանավորել են, իսկ իր ընտանիքը վերջնականապես կործանվում է:
Հիշեցնենք, որ Սիլվա Խաչատրյանի` որպես անհատ ձեռներեցի եւ «ՄԱՊ» ՓԲ ընկերության միջև 2009թ. մայիսի 11-ին, կնքվել էր ապրանքների մատակարարման պայմանագիր , համապատասխան հաշիվ-ապրանքագրերով իրեն վստահված ապրանքները մինչև 31.12.2011թ. Ս. Խաչատրյանը վաճառել էր ԼՂՀ տարածքում: Ըստ մեղադրանքի` Ս. Խաչատրյանը ընկերության իբր առանձնապես խոշոր չափի հասնող 32 935 100 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել դրամարկղ, այլ ՓԲԸ-ին ցույց է տվել, որպես չվաճառված ապրանք և նշված գումարը վատնելու եղանակով, հափշտակելով ծախսել է իր անձնական կարիքների համար:
Ս.Խաչատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը ասում է, որ անհատ ձեռներեց Սիլվա Խաչատրյանի և «ՄԱՊ» ՓԲԸ-ի միջև եղել են քաղաքացիաիրավական հարաբարություններ, որոնք հիմնված են պայմանագրի վրա, իսկ պայմանագրի կետերը չկատարելու կամ թերի կատարելու համար կողմերը կարող էին դիմել դատական պաշտպանության:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ